Monthly Archives: Հունիս 2017

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը Արեգ Կյուրեղյանի գրության հիմքով խնդրում է քննարկել փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը

Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը նամակով դիմել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին։ Նա հիշեցրել է, որ «Սասնա ծռերի» գործով նիստից առաջ դատական նիստերի դահլիճում ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը իր փաստաբան՝ Արա Ղարագյոզյանին փորձել է գրություն փոխանցել, ինչը սակայն ոստիկանները վերցրել են։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Գայի պողոտայում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով՝ 2017 թ. հուլիսի 1-ից Երևանի Գայի պողոտա-Թևոսյան փողոց-Բադալ Մուրադյանի փողոց շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Հունաստանում սովորելու կրթաթոշակներ

Հունաստանի արտաքին գործերի նախարարության կրթության և մշակույթի հարցերով E1 տնօրինությունը 2017-2018 ուսումնական տարվա համար տրամադրում է կրթաթոշակներ` Հունաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով: Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպանություն մինչև ս.թ. հուլիսի 25-ը` տեղեկացնելով ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժինը (+37410 56 23 64): Կից՝ ծրագրում ընդգրկված Հունաստանի… Read more »

Նոր նախագծերով կմեկնարկի մարդկային կապիտալի զարգացման գործառնական հենքը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը e-draft.am կայքում հանրային քննարկման է դրել ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատրելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով նախատեսվում է սոցիալական աջակցության ոլորտում ձևավորել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ (ներկայումս գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի փոխարեն),… Read more »

Փաստաբանական դպրոցի ընդունելության քննության հանձնաժողովի որոշումները հրապարակվել են

ՀՀ փաստաբանական դպրոցի՝ 2017 թվականի աշնանային հոսքի ընդունելության քննության հանձնաժողովի որոշումները (հատուկ դիմորդին ունկնդրի կարգավիճակ տրամադրելու, ինչպես նաև քննական օրերը, ժամերը, վայրը հստակեցնելու վերաբերյալ) և շտեմարանը տեղադրված են  ՀՀ փաստաբանական դպրոցի www.advschool.am կայքէջում («Ընդունելություն» բաժնի «Որոշումներ» և «2017 թվականի աշնանային հոսքի շտեմարան» ենթաբաժիններում)։  Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից: Իրավաբան.net

Պետական գնումների համակարգողների որակավորման կարգում փոփոխություններ են եղել

Այսօրվա կառավարության նիստին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գործադիրին ներկայացրեց «Գնումների համակարգողների որակավորման շնորհման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 12-ի N 99-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որը բխում է գնումների ոլորտում իրականացված բարեփոխումներից, մասնավորապես, «Գնումների մասին» նոր օրենքից: Ֆինանսների նախարարի խոսքով՝ որոշ սկզբունքային… Read more »

Կստեղծվի նաև միասնական տեղեկատվական բազա՝ լիզենցիաների տրամադրման վերաբերյալ

Այսօրվա կառավարության նիստին գործադիրի անդամները հավանություն են տվել  ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից ներկայացված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթին: Օրինագծերի նպատակն է պետական մարմինների կողմից լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեության տեսակների գրանցման համար վարվող գրանցամատյանների թվայնացումը և միասնական էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծումը: Արդյունքում բոլոր պետական մարմինները հնարավորություն… Read more »

Միջադեպ ոստիկանի և փողոցում միրգ վաճառող կնոջ հետ. ոստիկանության պարզաբանումը

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր սոցիալական ցանցում տարածվել է տեղեկատվություն` մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկի մոտակայքում քաղաքացիական ու ոստիկանական հագուստով անձանց և փողոցում մրգի վաճառքով զբաղվող մի կնոջ միջև տեղի ունեցած միջադեպի մասին: Տեղեկացնում ենք, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ուսումնասիրում է ոստիկանության և… Read more »

Փոփոխություններ՝ «Վիվասել-ՄՏՍ»-ի ծառայությունների պայմաններում

«Վիվասել-ՄՏՍ»-ը տեղեկացնում է, որ 2017թ. հուլիսի 3-ից դեկտեմբերի 31-ը Ռուսաստանում ռոումինգում գտնվելիս ՄՏՍ Ռուսաստանի ցանցից դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց` «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով կատարված զանգի սակագինը կկազմի 50 դրամ/րոպե: Հիշեցնենք, որ մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը ՄՏՍ Ռուսաստանի ցանցից դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց կատարված ուղիղ զանգի սակագինն է 25 դրամ/րոպե: Տեղեկացնում է նաև, որ 2017թ. հուլիսի 3-ից «ՎիվաՍել-ՄՏՍ բոնուս»… Read more »

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հայտարարությունը Զավեն Կարապետյանին գերի վերցնելու դեպքի կապակցությամբ

Ս.թ. հունիսի 20-ին դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանի տարածքում է հայտնվել ՀՀ քաղաքացի 43-ամյա Զավեն Կարապետյանը։ Հունիսի 21-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել հայկական կողմից դիվերսիա կազմակերպելու փորձի և հայ զինծառայողի գերեվարման մասին։ Նույն օրը Ադրբեջանի ՊՆ կողմից տեսանյութ է տարածվել, որում «դիվերսանտը» ներկայանում է որպես 1974թ. ծնված Զավեն Հովհաննեսի Կարապետյան Տավուշի մարզի Դովեղ գյուղից։ Ավելի… Read more »