Monthly Archives: Հունիս 2017

Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ թեժ գծին ստացած ահազանգի հիման Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարան: Այցի ընթացքում կատարված աշխատանքների, տեղի ունեցած առանձնազրույցների արդյունքում դատավարության մասնակիցների, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել: Իրավաբան.net

Հուլիսին ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի

Հուլիսի 1-ից սկսած Հայաստանում օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար բարձրանալ: Երևանում վաղը Արարատյան դաշտում և մայրաքաղաքում, Սյունիքի և Տավուշի հովիտներում ջերմաստիճանը կհասնի 36 աստիճանի: Հուլիսի 3-ին ջերմաստիճանը կհասնի 38-ի, հուլիսի 4-ին և 5-ին ջերմային ալիքը կհասնի իր բարձրակետին, և ջերմաչափը ցույց կտա 39-40 աստիճան. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության ղեկավար Գագիկ… Read more »

Ի՞նչ կենսագրություն ունի գլխավոր դատախազի նոր խորհրդականը

Երեկ հայտնի դարձավ, որ Գոռ Աբրահամյանը նշանակվել է գլխավոր դատախազի խորհրդական: Նա ծնվել է 1979թ. հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում: Կրթությունը 1996 – 2000 Երեւանի պետական համալսարան, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, մասնագիտությունը՝ լրագրող-բակալավր, 2000-2002 Երեւանի պետական համալսարան, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, մագիստրատուրա, մասնագիտությունը՝ լրագրող-մագիստրոս, 2002-2003 Երեւանի պետական համալսարան, ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության եւ տեսության ամբիոն, ասպիրանտուրա, 2003թ. դեկտեմբերին ստացել… Read more »

Օբյեկտիվ նախաքննություն կատարելու համար քրեական գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ՊՆ աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն  կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ Թալինի զինվորական կոմիսարիատի սպա Մ. Պ.-ն զինակոչիկին երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու… Read more »

ԱԻՆ-ի ավտոկայանատեղիում գյուրզա են բռնել

Հունիսի 30-ին, ժամը 09:52-ին տեղեկություն է ստացվել, որ ԱԻ նախարարության ավտոկայանատեղիում օձ է նկատվել.  բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: Իրավաբան.net

Առողջապահության ոլորտում համակարգային և խորքային փոփոխություններ են մեկնարկում

ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է առողջապահության ոլորտում 2016 թ. պետական բյուջեի կատարման  հաշվետվությունը: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է ոլորտին հատկացված ֆինանսական միջոցների ծավալներն ու կատարողականի ցուցանիշները: Նա նշել է, որ նախատեսված ծրագրերի իրականացման… Read more »