Daily Archives: Հինգշաբթի, Հունիս 29, 2017

Տրանսպորտային միջոցների պետական գրանցումը, պետական հաշվառումը և սահմանափակումները

«Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կանոնադրությամբ նախատեսեք շահառուների շրջանակը․ Կարեն Զադոյանի խորհուրդը՝ ՀԿ-ներին

Նշենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Նախագահը նոր հրամանագրեր ստորագրեց

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկու նոր հրամանագրեր է ստորագրել։ Նախագահը որոշել է բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Արսեն Վոլոդյայի Բիձյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով, մեկ այլ հրամանագրով նույն պարգևին է արժանացել կոմիտեի նախագահի տեղակալ Նարեկ Գրիգորի Գրիգորյանը։ Իրավաբան.net

Գողացել են հեծանիվ

Խնդրում ենք նշված տղամարդկանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը Արեգ Կյուրեղյանի գրության հիմքով խնդրում է քննարկել փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը

Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը նամակով դիմել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին։ Նա հիշեցրել է, որ «Սասնա ծռերի» գործով նիստից առաջ դատական նիստերի դահլիճում ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը իր փաստաբան՝ Արա Ղարագյոզյանին փորձել է գրություն փոխանցել, ինչը սակայն ոստիկանները վերցրել են։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Գայի պողոտայում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով՝ 2017 թ. հուլիսի 1-ից Երևանի Գայի պողոտա-Թևոսյան փողոց-Բադալ Մուրադյանի փողոց շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Հունաստանում սովորելու կրթաթոշակներ

Հունաստանի արտաքին գործերի նախարարության կրթության և մշակույթի հարցերով E1 տնօրինությունը 2017-2018 ուսումնական տարվա համար տրամադրում է կրթաթոշակներ` Հունաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով: Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպանություն մինչև ս.թ. հուլիսի 25-ը` տեղեկացնելով ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժինը (+37410 56 23 64): Կից՝ ծրագրում ընդգրկված Հունաստանի… Read more »

Նոր նախագծերով կմեկնարկի մարդկային կապիտալի զարգացման գործառնական հենքը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը e-draft.am կայքում հանրային քննարկման է դրել ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատրելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով նախատեսվում է սոցիալական աջակցության ոլորտում ձևավորել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ (ներկայումս գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի փոխարեն),… Read more »

Փաստաբանական դպրոցի ընդունելության քննության հանձնաժողովի որոշումները հրապարակվել են

ՀՀ փաստաբանական դպրոցի՝ 2017 թվականի աշնանային հոսքի ընդունելության քննության հանձնաժողովի որոշումները (հատուկ դիմորդին ունկնդրի կարգավիճակ տրամադրելու, ինչպես նաև քննական օրերը, ժամերը, վայրը հստակեցնելու վերաբերյալ) և շտեմարանը տեղադրված են  ՀՀ փաստաբանական դպրոցի www.advschool.am կայքէջում («Ընդունելություն» բաժնի «Որոշումներ» և «2017 թվականի աշնանային հոսքի շտեմարան» ենթաբաժիններում)։  Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից: Իրավաբան.net