Daily Archives: Կիրակի, Հունիս 25, 2017

Ոստիկանության կայքում գործարկվել է «ՃՈ ծանուցում SMS-ով» բաժինը

Անձը հնարավորություն ունի հեռացնելու արդեն իսկ գրանցված հեռախոսահամարը՝ «Դադարեցնել գրանցումը» դաշտում մուտքագրելով տվյալների նույն եռյակը (հեռախոսահամար, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի սերիա-համարը և հաշվառման համարանիշը): Կայքում հեռախոսահամարը գրանցելը և ծանուցումներն ստանալն անվճար են:

Ի՞նչ եղանակ է սպասվում վաղը

ԱԻՆ Հայհիդրոմետից տեղեկացնում են, որ Երևան քաղաքում հունիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նույն եղանակային կանխատեսումն է կատարվել նաև հանրապետության տարածքի համար: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-28-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի։ Իրավաբան.net  

300 միլիոն դրամ՝ քաղաքապետարանի ավտոմեքենաների պահպանման և վարձակալության համար

Երևանի քաղաքապետարանը, բացի նրանից, որ ունի սեփական ավտոմեքենաները, որոնց պահպանման համար բավականաին լուրջ գումարներ է ծախսում, նաև մեքենաներ է վարձակալում: Այսպես, 2016 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանի քաղաքապետարանը երկու ուշագրավ պայմանագիր է կնքել «Երևանտրանս» ՓԲ ընկերության հետ: Առաջին պայմանագրի համաձայն՝ «Երևանտրանս» ընկերությունը պարտավորվում է 46 մարդատար ավտոմեքենաների պահպանման և սպասարկման ծառայություններ մատուցել՝ 207 միլիոն դրամի կամ շուրջ 431 հազար… Read more »

Պատգամավոր Ավետ Սարգսյանի գույքն ու եկամուտները

49-ամյա Ավետ Սարգսյանը Ազգային ժողովի պատգամավոր մանդատը ստանձնել է այս տարվա մայիսի 18-ին: Նա ներկայացրել է նաև իր գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր՝ պաշտոնը ստանձնելու պահին. Ա. Սարգսյանը հայտարարագրել է. 4 հատ հողամաս, 3 հատ հասարակական նշանակության շինություն, 3 հատ առանձնատուն, LEXUS GX 470 մարդատար ավտոմեքենա, TOYOTA FORTUNER SR-53.0, KAMAZ 5320, UAZ 469, GAZ 24,… Read more »

Աշտարակի քաղաքապետարանը 23 սրվակ օծանելիք է գնել

23 սրվակ օծանելիք է գնվել Աշխտարակի քաղաքապետարանի կողմից այս տարվա ապրիլի 5-ին: Պայմանագիր է գնվել «Վոլոդյա Գալստյան» ԱՁ-ի հետ և վճարվել է 437 հազար դրամ: Այսինքն, յուրաքանչյուր սրվակի համար վճարվել է 19 000 դրամ: Գնման պայմանագրում նշվում է, որ ձեռք են բերվել 50 մլ ծավալով «Սենշուալ կարմիր» օծանելիքներ: Սակայն պայմանագրում չկա որևէ նշում, թե այդ օծանելիքները… Read more »

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն պետը տեղեկացնում է

Եթե քաղաքացին դիմում է հին նմուշի անձնագիր ստանալու համար, կարող է միաժամանակ վճարում կատարել անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար և անձնագիրը ստանալիս արդեն նշված գործողությունը հավաստող կնիքով ստանալ այն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն պետ Մնացական Բիչախչյանը՝ հավելելով, որ այն դեպքում, երբ որևէ աշխատակցի կողմից կմերժվի նշված երկու գործողությունների… Read more »

Վթարված ավտոբուսը կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք չի ունեցել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հունիսի 25-ին վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում է «Ալբերտ տուր» ընկերությանը: Ընկերությունը մասնակցել է Երևան–Բրյանսկ ուղղությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար հայտարարված մրցույթին: Սակայն վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում։ Այն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել։ Դրանից բացի, գործունեության ընթացքում ընկերությունը թույլ է տվել… Read more »

Արդյոք կտուգանվե՞ք անձնագիրը կորցնելու համար

Անձնագիրը կորցնելու համար անձի նկատմամբ որևէ պատասխանատվության միջոց չի կարող կիրառվել: Կորցրած անձնագրի փոխարեն նորը ստանալու համար անձը պետք է անմիջապես դիմի տարածքային անձնագրային ծառայություն, գրավոր տեղեկացնի անձնագրի կորստյան մասին: Կարող է միաժամանակ նորը ստանալու համար տեղում դիմել: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն պետ Մնացական Բիչախչյանի փոխանցմամբ՝ նախկինում գործում էր այլ կարգ. քաղաքացին պետք է… Read more »

Երևանում նախատեսվում է վերանորոգել բազմաբնակարան շենքերի 1518 մուտքեր

Երևան քաղաքում 2017 թվականին բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից և Երևանի բյուջեի միջոցների հաշվին նախատեսվել է իրականացնել բազմաբնակարան շենքերի 1518 մուտքերի վերանորոգման աշխատանքներ: