Daily Archives: Հինգշաբթի, Հունիս 22, 2017

Քաղաքաշինության կոմիտեն 718 հազար դրամ է ծախսել վարագույների մաքրման և զուգարանի թղթերի վրա

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն վարագույները մաքուր պահելու համար պայմանագիր է կնքել «ԲԻ-ԷՄ բիզնես ինդեքս» ՍՊԸ-ի հետ ապրիլի 14-ին։ Պայմանագրի համաձայն՝ ընկերությունը պարտավորվում է մինչև այս տարվա վերջ իրականացնել վարագույքների և փափուկ կահույքի մաքրման ծառայություններ։ Այս պայմանագրի արժեքը 300 հազար դրամ է։ Բացի այդ, մարմինը ապրիլի 17-ին 220 հազար դրամի պայմանագիր է կնքել «Սոֆադ»… Read more »

Սարի թաղում քաղաքացին խլել ու կոտրել է «1in.am»-ին պատկանող տեսախցիկն ու շտատիվը․ ՀՔԾ

Վերը նշված հանցավոր արարքների` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, նրա գույքը դիտավորությամբ վնասելու և այդ կերպ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար Ս. Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Ոստիկանության պարզաբանումը՝ գերեվարված Զավեն Կարապետյանի վերաբերյալ

Ըստ ստացված տեղեկությունների՝ ՀՀ տարբեր տարածքներում վարձատրության դիմաց անասնապահությամբ է զբաղվել։ Խուսափել է շփումներից, եղել է ինքնամփոփ, առերեւույթ ակնհայտ են եղել մտավոր թերություններ։