Daily Archives: Երեքշաբթի, Հունիս 20, 2017

ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդում Երևանում տեղի ունեցած փոթորիկի վերաբերյալ

Ս. թ. հունիսի 20-ին ժամը 19:50-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն 911 հեռախոսահամարին բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան քաղաքում ուժեղ քամու հետևանքով վնասված շինությունների տանիքների, շրջված ծառերի և էլ. սյուների վերաբերյալ: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 2 օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկներ: Պարզվել է, որ շրջվել են ծառեր՝ Վարդանանց փողոց թիվ 15/4 շենքի մոտ, Գրիգոր… Read more »

Հակակոռուպցիոն ոլորտում կառավարությունը մի շարք քայլեր է նախատեսում

Կառավարությունն իր ծրագրում հակակոռուպցիոն ոլորտում  նախատեսում է՝ 1) մինչև 2018 թվականի ավարտը զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, ստեղծել և գործարկել միջազգային իրավական չափորոշիչներով նախատեսված և պահանջներին համապատասխանող հակակոռուպցիոն կանխարգելիչ ինքնավար մարմին. 2) մինչև 2018 թվականի ավարտը ձեռնարկել միջոցներ գործող հակակոռուպցիոն ռազմավարության շարունակական իրականացման ուղղությամբ՝ շեշտադրելով հանրային ծառայության համակարգում բարեխիղճ, ազնիվ ու արհեստավարժ կադրերով համալրելու անհրաժեշտությունը: Մշակել… Read more »

«Զենքը բե՛ր, Գևորգ, զենքը բե՛ր». 22-ամյա Լևոն Սահակյանի սպանության գործով հարցաքննվեց դեպքի ականատեսը

«Դանակով անդընդհատ առաջ էր գնում Լրոնի վրա, ամեն անգամ էլ հնարավոր է հարված հասցրած լիներ, ես չգիտեմ, թե կոնկրետ որ հարվածն է նրան վիրավորել»,- կոնկրետացրեց Գրիգորյանը:

Առաջարկվում է կատարել հաստիքային միավորների տեղափոխություն ֆինանսների նախարարությունում

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել ֆինանսների նախարարության նոր նախագիծը։ Գերատեսչությունն առաջարկում է հաստիքային միավորների տեղափոխություն կատարել։

Կստեղծվի աշխատաշուկայի կառավարման համակարգ

Կառավարության նոր ծրագրում նշվում է աշխատանքային իրավունքների ոլորտում բարեփոխումներ կատարելու մասին: Մասնավորապես նշվում է. «Կարևորելով արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման համար պայմանների ապահովումը հատկապես աշխատող աղքատների թվի հետևողական նվազման տեսանկյունից՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է՝ 1) նախաձեռնել ՀՀ աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխություններ՝ եվրոպական ժամանակակից միտումներին համահունչ, մասնավորապես՝ ա. 2017-2018 թվականների ընթացքում վերացնել աշխատավարձի հավելումների և աշխատողների հատուցումների կոշտ… Read more »

Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով՝ 2017 թ. հունիսի 24-ից Երևան քաղաքի Աբովյան-Տերյան-Սարալանջի-Շարիմանյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում (Խաչատուր Աբովյանի հրապարակ) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող… Read more »

Վաղը 12 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 21-ին Ժամը  09.00-21.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Ռուսթավելի փողոցի և 1, 2, 3, 4 նրբանցքների, Աբովյան փող. 1, 2 նրբանցքի, 1 փակուղու և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  Իրավաբան.net     

Հոգևորականին կարգալույծ են արել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանը (Վիրահայոց թեմ): Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Հայրապետական տնօրինության համար հիմք է ծառայել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գրությունը Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանի կողմից հոգևոր ծառայության վայրը ինքնակամ լքելու վերաբերյալ… Read more »

Վարչապետը չեղյալ է ճանաչել իր իսկ որոշումը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նոր որոշում է ընդունել, որում նշվում է. «Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի` Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 16-ի «Սիմոն Պապյանին Բելառուսի Հանրապետություն գործուղելու մասին» N 441-Ա որոշումը»:  Իրավաբան.net