Daily Archives: Շաբաթ, Հունիս 17, 2017

Զինվորը վիրահատվել է

Զինծառայողը վիրահատվել է Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում Արցախի սահմանին աչքի վիրավորում և այրվածքներ ստացած 33­-ամյա պայմանագրային զինծառայողին Զինվորական կենտրոնական հոսպիտալում առաջին բժշկական օգնություն ցուցաբերելիս խորհրդատվություն է տրամադրել ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը։ Այսօր զինծառայողին տեղափոխել են մասնագիտացված կենտրոն, որտեղ և վիրահատել են։ Ալեքսանդր Մալայանի փոխանցմամբ վտանգավոր է եղել հատկապես մեկ աչքի բավական մեծ… Read more »

Ջրանցքն ընկած կնոջը փրկել են, տեղափոխել հիվանդանոց

Հունիսի 17-ին, ժամը 11:02-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի գազալցակայանի մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին ընկել է «Սևան-Հրազդան» ջրանցքը՝ Կոճոռ թաղամասի սկզբնամասում: Փրկարարները Շահումյան փողոցի վերջնամասում (հյուսիսային հատված)՝ ջրանցքից (ընկած վայրից մոտ 300 մ… Read more »

Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության տարածքում` Հունիսի 18-22-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-20-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 18-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է… Read more »

Նման հանցագործություններն անպատիժ չեն մնալու. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել տիրող իրավիճակին եւ ծառայության ընթացքին: Հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Զորամասերից մեկում հրամկազմի հետ հրավիրված խորհրդակցության ժամանակ Նախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին՝ դրանք որակելով որպես ահաբեկչություն եւ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։ Երկրի ղեկավարը ընդգծել… Read more »

Մշակույթի նախարարությանը գումար կհատկացվի

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 15-ին որոշում է ընդունել՝ մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ. «Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն` Անատոլի Գրիգորյանի այրի` Զոյա Թովմասյանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2017 թվականի առաջին կիսամյակում… Read more »