Daily Archives: Ուրբաթ, Հունիս 16, 2017

Պրոբացիոն ծառայությունը՝ Հայաստանում․ ի՞նչ է կատարվել այս ընթացքում

Պրոբացիոն ծառայությունը Հայաստանում ներդրվեց նախորդ տարվա սեպտեմբեր ամսից։ Երբեմն հեղափոխական անվանվող այս ինստիտուտը բառի բուն և իսկական իմաստով դեռևս փոփոխություններ չի բերել։ Արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը պրոբացիայի մասին խոսելիս նման տերմիններ չի օգտագործում, ասում է՝ անելիքներ դեռ շատ կան։

Մահվան ելքով վրաերթ Երևանում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան պատճառ հանդիսացած վրաերթի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 14-ին` ժամը 11.20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան և Զ.Անդրանիկ փողոցների խաչմերուկում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտների՝ 1937 թ. ծնված Ծ.Գրիգորյանին և վերջինիս հետ գտնվող մանկահասակ երեային (ծնված՝ 2014թ.), որի… Read more »

Ներկայացվել է ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը

Հունիսի 16-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել նախարարության նոր պաշտոնական կայքի (www.minfin.am) շնորհանդեսը, որն, ըստ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, ուղղված է հասարակության վստահության ամրապնդմանը և հասարակություն-գերատեսչություն համագործակցության արդյունավետության ապահովմանը, ինչպես նաև կայքի ստեղծման ժամանակ շեշտադրում է կատարվել տեղեկատվության հասանելիության սկզբունքի վրա։ «Կայքը ստեղծելիս կատարվել են ուսումնասիրություններ, հարցումներ, որոնց հիման վրա, հաշվի առնելով հանրության շրջանում… Read more »

Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի դատաքննության ընթացքում հիշատակվեց «31-ի» գործի մասին

Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով այսօր դատական նիստը կայացավ։ Այս տարվա հունվար ամսից մեկնարկած դատաքննության ողջ փուլում միայն այսօր հնարավոր եղավ ամբաստանյալներին բացատրել իրենց իրավունքներն ու պարտականությունները, անցնել մյուս ընթացակարգերին։

Տեսահսկող սարքերով արձանագրվո՞ւմ են մեքենայի սրահում կատարվող խախտումները․ ՃՈ պարզաբանումը

Վերջին օրերին համացանցում տեղեկություններ են տարածվում՝ իբր տեսահսկող սարքերով արձանագրվում են նաև մեքենայի սրահում կատարվող խախտումները (չամրակապված երթևեկություն, ընթացքում ծխել, հեռախոսով խոսել և այլն): Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը, և տրանսպորտային միջոցների վարորդների ու սեփականատերերի մտահոգություններն այս առումով անտեղի են: Հայտնում ենք, որ տեսանկարահանող սարքերով իրավախախտումների հայտնաբերման վարչարարության մեջ փոփոխություններ չեն կատարվել, այսինքն, վերը նշված… Read more »

Երևանի վարչական շրջաններից մեկում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 20-ին Ժամը 10.00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Հ. Սահյան, Սևքարեցի Սաքոյի, Հ. Էմինի, Մանուշյան, Այգեկցու, Թավրիզյան, Բակունցի,

Պարզաբանում՝ ՎՊ-ում աշխատակիցների աշխատանքից ազատվելու վերաբերյալ

Հ քաղաքացիական ծառայության խորհուրդը պարզաբանում է տարածել՝ Վերահսկիչ պալատի աշխատակիցների աշխատանքից ազատվելու հարցի վերաբերյալ. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակի կողմից մամուլում հրապարակված այն տեղեկատվության կապակցությամբ, թե ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմում քաղաքացիական ծառայողների կրճատումներն իրականացվել են օրենքի խախտմամբ, և դրանց մասնակից է դարձել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը, հարկ ենք համարում տալ հետևյալ պարզաբանումը: ՀՀ Վերահսկիչ… Read more »

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Ընդգծելով, որ այս տարին հոբելյանական է երկու երկրների համար` Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ այդ 25 տարիները դարձել են բոլոր ուղղություններով երկու պետությունների դաշնակցային փոխգործակցության ամրապնդման… Read more »

«Սասնա Ծռերի» գործով դատական նիստը կանցկացվի մեկ այլ դատարանում

Դատական դեպարտամենտից հայտնում են, որ «Սասնա Ծռերի» գործով դատական նիստը կանցկացվի մեկ այլ դատարանում: Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /նախագահող դատավոր Ա. Գաբրիելյան/ վարույթում գտնվող թիվ ԵԷԴ/0039/01/17 քրեական գործով՝ ըստ մեղադրանքի Պավել Ռազմիկի Մանուկյանի և մյուսների՝ ՀՀ քրեական օրենքսգրքի 235 հոդ. 3-րդ մասով, 35-225 հոդ. 1-ին մաս, 219… Read more »