Daily Archives: Շաբաթ, Հունիս 10, 2017

Կրակոցներ Ռուսաստանում. անհայտ անձը պատսպարվել է տանը և սպանել անցորդների

Կրատովում՝ Մոսկովյան շրջաններից մեկում այսօր կրակոցներ են եղել: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բնակիչների մեկը սկզբում պատսպարվել է սեփական տանը և հրացանով կրակել անցորդների վրա, այնուհետև հանցագործն այրել է իր տունը և փախչել անտառ: Թեև պաշտոնապես հայտարարվում է 1 զոհի և մի քանի վիրավորների մասին, բայց քիչ առաջ LIFE-ը ուղիղ եթերում ցուցադրեց երկու սպանված անձանց փողոցի կենտրոնում: Այս… Read more »

Պետական գնումների ոլորտում էական փոփոխություններ են կատարվել

Նորարարական հարթակ՝ փոքր և միջին բիզնեսի խոչընդոտները վերհանելու և զարգացման հնարավորություններ ստեղծելու համար. bizprotect.am կայքը հնարավորություն է տալիս նաև անուն ահազանգեր ներկայացնել կոռուպցիոն ռիսկերի և այլ խնդիրների վերաբերյալ: Այսօր ինովացիոն այս կայքը ներկայացրեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբան (ԻՏՁՄ) Արկադի Սահակյանը՝ «Պետական գնումների ոլորտի օրենսդրական վերջին փոփոխությունների և խնդիրների ու ռիսկերի ներկայացում» միջոցառմանը: ԻՏՁՄ փոխտնօրեն  Սեդրակ Վարդանյանը… Read more »

ԿԲ խորհուրդը մի շարք որոշումներ է ընդունել

Կենտրոնական բանկի հունիսի 9-ի խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ուժը կորցրած է ճանաչել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ին, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին և «ՄոբիԴրամ» ՓԲԸ-ին տրամադրված «INTEREXPRESS» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունները: Խորհուրդը հաշվառել է «ԻԴՐԱՄ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Սիսիան», «Կապան», «Էջմիածին», «Հատիս», «Մարտունի» և «Սևան» մասնաճյուղերը, «ԲԵՍՏ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ին գրավատնային գործունեության… Read more »

Ողբերգական պատահար. ավտովթարի հետևանքով մահացել է ուղևորը

Հունիսի 10-ին, ժամը 09:36-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ բախվել են «Nissan Teana» մակնիշի 34 RS 533 պետհամարանիշի (վարորդ՝… Read more »

Վնասաբեր կարկուտ է տեղացել Ծաղկաշատում

Հունիսի 10-ին, ժամը 15:04-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:38-ից մինչև 14:42-ը կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Ծաղկաշատ համայնքում: Հայտնում են ԱԻՆ-ից: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետին և Լոռու փոխմարզպետին: Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու նպատակով: Նշված համայնքը չի պաշտպանվում հիդրոմետ ծառայության կողմից: Իրավաբան.net

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տիրող… Read more »

Ադրբեջանը հրադադարը խախտել է ավելի քան 250 անգամ

  Հունիսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետեր: Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և… Read more »

Առանց ջրաչափի բնակիչ բաժանորդների համար սպառված ջրի քանակի հաշվարկի եղանակը

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է, որ առանց առեւտրային հաշվառքի (ջրաչափի) սարքի ջրամատակարարման դեպքում՝ ջրի քանակի հաշվարկի կարգում 2017թ. hունվարի 1-ից կատարվել է փոփոխություն: Բազմաբնակարան շենքի բնակիչ բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակը հաշվարկվում է ամսական 30 խորանարդ մետր: Ոչ բազմաբնակարան շենքի (անհատական տնատիրության) բնակիչ բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակը մնացել է նույնը՝  ամսական 100 խորանարդ մետր:… Read more »