Daily Archives: Ուրբաթ, Հունիս 9, 2017

Գողացված քարտով փորձել են բանկոմատից գումար կանխիկացնել

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

Ախուրյանի շաքարի գործարանում քաղաքացի է մահացել. քննություն է տարվում

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Նախագահը նոր օրենքներ ստորագրեց

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին…

8 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արարատյան» պոմպակայանի` ՀԷՑ-ի կողմից հոսանքազրկման պատճառով,  ս.թ. հունիսի 13-ին Ժամը  10.00-18.00 կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Այնթափ, Նորաբաց, Դարակերտ, Գետափնյա, Ղուկասավան, Հայանիստ, Դաշտավան, Զորակ, Դարբնիկ գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և… Read more »

Մենք պետք է մատուցենք այլընտրանքային ժամանակակից ծառայություններ. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն՝ ծանոթացել ավիացիոն ոլորտում տեղի ունեցող զարգացումներին և առաջիկա ծրագրերին: Կարեն Կարապետյանը նախ եղել է աերոդրոմային և օդային երթևեկությունների կառավարման կենտրոններում, որտեղ կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել վերջիններիս գործունեության վերաբերյալ:

Երևանի նորընտիր ավագանին կազմավորել է մշտական հանձնաժողովներն ու ընտրել նախագահներին և տեղակալներին

Երևանի 3-րդ գումարման ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օրակարգի համաձայն, Երևանի ավագանին հաստատել է ավագանու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը: Քվեարկության արդյունքում ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամներ են նշանակվել «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամներ Սուրեն Ներսիսյանը և Արմեն Երեմյանը, «ԵԼՔ» խմբակցությունից՝ Թեհմինա Վարդանյանը և Անի Խաչատրյանը: Օրակարգի հաջորդ հարցով Երևանի ավագանին… Read more »

«Ֆիզիկա» առարկայի քննության արդյունքներ

Այսօր տեղի է ունեցել 2017-2018 ուսումնական տարվա «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությունը: Ստորև ներկայացնում ենք քննության արդյունքները: Հայտնում են ԿԳՆ-ից:  Իրավաբան.net     

Նոր հնարավորություն ՓՄՁ-ներին՝ պետական գնումներին մասնակցելու համար

Նորաստեղծ  կամ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ներկայացուցիչներին ավելի մեծ հնարավորություն կունենան մասնակցելու պետական գնումների մրցույթներին և պետությանը ապրանքներ ու ծառայություններ մատուցել: Այսուհետև մինչև 5 միլիոն դրամ արժողությամբ գնումների դեպքում որակավորման չափանիշներ չեն լինի. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարարության  պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը: Պետական… Read more »

Կալանավորվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն ու դատավորը

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով իրականացված նախաքննության ընթացքում,