Daily Archives: Հինգշաբթի, Հունիս 8, 2017

Հետադարձի տեղ՝ Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանի Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում (Արգավանդի խաչմերուկ) 2017 թ. հունիսի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում՝ Իսակովի պողոտայով Երևանի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նշված խաչմերուկում կկազմակերպվի հետադարձի տեղ, ինչի համար տվյալ խաչմերուկի հատվածում լրացուցիչ կավելացվի միայն հետադարձի համար առանձնացված 4-րդ երթևեկելի գոտի: Իրավաբան.net        … Read more »

Հրազդանում վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Կաշառք վերցնելու համար մեղադրվող դատավորի գործն անցկացվում է «դռնփակ»

Կաշառք վերցնելու համար մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործով այսօր դատավարությունը շարունակվեց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում: Արդեն երրորդ դատական նիստն է, ինչ հարցաքննվում է գործով անցնող էական նշանակություն ունեցող վկան, սակայն դատավարության ընթացքը խիստ անհասանելի է մնում հասարակությանը, թեև «դե յուրե» դատական նիստերը դռնբաց են անցկացվում: Խնդիրը դատարանի «նորաոճ» կառուցվածքն է. գործի մասնակիցներին ու… Read more »

ԱՄՆ-ից Հայաստան է ներմուծվել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. թմրամիջոցը Հայաստան է ներմուծվել ԱՄՆ-ից: Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբի անդամների ինքնությունը, որոնցից մեկը բնակվում է ԱՄՆ-ում, 2-ը՝ Հայաստանում: Այսպես՝… Read more »