Daily Archives: Երկուշաբթի, Հունիս 5, 2017

Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան

Հունիսի 1-ին վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ընդունել. «Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակության (2 անձ)` 2017 թվականի հունիսի 12-14-ը Հայաստանի Հանրապետություն այցի հետ կապված ծախսերը` 755.0 հազ. դրամի… Read more »

Կարեն Զադոյանը հանդիպել է «Ելք» խմբակցության պատգամավորների հետ

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի համակարգող Կարեն Զադոյանը այսօր՝ հունիսի 5-ին հանդիպում ունեցավ «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ։ «Ելք»-ից հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արտակ Զեյնալյանը, Գևորգ Գորգիսյանը և Մանե Թանդիլյանը։

Ոստիկանությունից 5 ծառայող կհեռացվի

Հունիսի 5-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, իրավաբանական, հասարակական կարգի ապահովման վարչությունների պետերը, ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետը եւ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկվեցին ոստիկանության ութ ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության… Read more »

Պետդավաճանության գործով դատարանում էին մյուս դատապարտյալները

Պետական դավաճանության գործով այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց դատավարությունը: Հիշեցնենք, որ այս՝ Ռաֆիկ Պապոյանի և մյուսների դեմ հարուցված քրեական գործով առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, արդեն իսկ դատավճիռ կայացվել էր: Դատարանը Ռաֆիկ Պապոյանին (Սերգեյ Պապոյանի հայրը) դատապարտել է 14 տարվա ազատազրկման, իսկ Կարինե Ղումաշյանը՝ 12 տարվա ազատազրկման:… Read more »

«Յուքոմ»-ի գրասենյակից գողություն են կատարել

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու «Յուքոմ» ՍՊ ընկերության մասնաճյուղից խոշոր չափով գողություն կատարած անձի ինքնությունը:

Երևանում հունիսի 10-ից գյուղմթերքի սեզոնային շուկա կվերաբացվի

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել մայրաքաղաքի Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի առևտրականների հետագա գործնեությանը: Այս մասին հաղորդում են քաղաքապետարանից։