Daily Archives: Ուրբաթ, Հունիս 2, 2017

Նախագահը զինվորական ծառայությանն առնչվող նոր հրամանագիր ստորագրեց

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում. 1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ… Read more »

Երևանում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 2-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել… Read more »

10 ժամ ջուր չի ինի

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դպրոցականները ցուցադրեցին ՏՏ-ով ստեղծված իրենց աշխատանքները

Վայոց Ձորի մարզի դպրոցականները հունիսի մեկին Եղեգնաձորում հետաքրքիր ցուցահանդես էին կազմակերպել. «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները ներկայացրել էին իրենց աշխատանքները՝ ռոբորտներ, 3D տպիչներով ստեղծված զարդեր, բաժակներ, փորագրված նկարներ և այլն: Նշենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները ստեղծվել և գործարկվում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ: Հանրապետության տարբեր դպրոցներում գործում է շուրջ 200 լաբորատորիա: «ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների… Read more »

Դատարանի նախագա՞հ է ձերբակալվել

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը։ Այս լուրը փորձեցինք ճշտել ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանից, ով փոխանցեց, որ նման տեղեկատվության այս պահին չեն տիրապետում։ Փորձեցինք կապ հաստատել ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի ներկայացուցիչների հետ, բայց կենտրոնից զանգերին չեն պատասխանում։ Իրավաբան.net