Daily Archives: Շաբաթ, Մայիս 27, 2017

Գևորգ Հայրապետյանը՝ անձնական տվյալների պաշտպանության գործակալության բաժնի պետ

Գևորգ Հայրապետյանը 2017 թվականի մայիսի 17-ից երեք ամիս փորձաշրջանով  նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների  իրականացման բաժնի պետի պաշտոնում։ Նման որոշում է ընդունել ԱՆ-ի աշխատակազմի ղեկավարը: Իրավաբան.net

Ամուսնու սպանությունը պաշտպանության սահմանազանցում է եղել. որոշվել է խափանման միջոցը

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ Տիգրան Մարտիրոսյանի սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտվ եւ լրիվ հետզոտումն ապահովելու, շարժառիթը պարզելու ուղղությամբ:

«Հայերը ընդլայնված եվրոպական ընտանիքի կարևոր և անքակտելի մի մասնիկն են»․ Երևանում նշվեց Եվրոպայի օրը

«Երևանը գեղեցիկ Եվրոպական քաղաք է»,- այսօր Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած Եվրոպայի օրվա միջոցառումների ժամանակ ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին․ «Մենք տոնում ենք այն արժեքները, որ ընկած են Եվրոպական միության հիմքում՝ խաղաղություն, արդարություն, համերաշխություն, միասնություն։ Սրանք ընդհանուր արժեքներ են, արժեքներ, որոնք միավորում են մեզ՝ եվրոպացիներին և հայերին»,- շեշտեց պարոն Սվիտալսկին և համոզմունք հայտնեց, որ… Read more »

Հայաստանում ԵՄ դեսպան․ «Չափազանց կարևոր է, որ կոռուպցիայի կանխարգելման մարմինն անկախ լինի»

Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին կարևորում է կոռուպցիայի կանխարգելման անկախ մարմնի ստեղծման գաղափարը։ Այդ մասին այսօր Եվրոպայի օրը տեղի ունեցած միջոցառման ընթացքում ասել պարոն Սվիտալսկին՝ շեշտելով՝ այդ մարմինը պետք է անկախ լինի։

Մեկ անձ հետախուզվում է քրեական հեղինակությունների սպանության նախապատրաստման գործով

Քրեական գործով ստեղծվել է քննչական խումբ և իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստմանը հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Ի՞նչ կենսագրություն ունի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական Լիլիա Շուշանյանը

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդականներից է Լիլիա Շուշանյանը, ով այդ պաշտոնը ստանձնել է 2017թ. հունվարի 24-ից։ Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը․

2-ամյա տղայի են վրաերթի ենթարկել

Մայիսի 25-ին, ժամը 11.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հերացու փողոցում գտնվող թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում վրաերթի է ենթարկել 2-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նույն հիվանդանոց: Կատարվում է քննություն: Իրավաբան.net