Daily Archives: Հինգշաբթի, Մայիս 25, 2017

Վարդան Արամյանի կենսագրությունը

Վարդան Արամյանը վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից: Հրամանագիրը ստորագրվել է այսօր՝ մայիսի 25-ին: Ստորև ներկայացնում ենք պարոն Արամյանի կենսագրությունը. Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1975թ., 4 դեկտեմբերի, Երևան Կրթություն 1992 – 1997թթ. Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետ, համաշխարհային էկոնոմիկա բաժին 2004թ. – ԹԱՖԹՍ համալսարան (ԱՄՆ-Բոստոն), Ֆլետչեր դպրոց, Տնտեսագիտության… Read more »

Ի՞նչ կենսագրություն ունի Վիգեն Սարգսյանը

Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիգեն Սարգսյանը նշանակվեց պաշտպանության նախարար: Ներկայացնում ենք նրա կենսագրությունը. Վիգեն Սարգսյանը ծնվել է Երևանում, 1975 թվականի մայիսի 10-ին: Կրթություն՝ 1992-1996 թթ. սովորել և ավարտել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիան՝ «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մասնագիտությամբ, «անձնակազմի կառավարում» մասնագիտացմամբ։ 1992-1999 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական… Read more »

Վաչե Գաբրիելյանը՝ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վաչե Գաբրիելյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար: Ստորև ներկայացնում ենք պարոն Գաբրելյանի կենսագրությունը.

Դավիթ Հարությունյանը՝ Արդարադատության նախարար

Սերժ Սարգսյանի նոր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Դավիթ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար»: Իրավաբան.net  

Սերժ Սարգսյանի հրամանագրերով նոր նախարարներ նշանակվեցին

Քիչ առաջ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել՝ նախարարներ նշանակելու վերաբերյալ՝ Վարդան Արամյանին ֆինանսների նախարար նշանակելու մասին Հրանուշ Հակոբյանին սփյուռքի նախարար նշանակելու մասին Դավիթ Հարությունյանին արդարադատության նախարար նշանակելու մասին Վահան Մարտիրոսյանին տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար նշանակելու մասին  Աշոտ Մանուկյանին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար նշանակելու մասին Իգնատի Առաքելյանին գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին… Read more »

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտարարություն տարածեց

Կարևորելով Հայաստանում անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման անհրաժեշտությունը, լինելով Հայաստանում այդ կառուցակարգի ներդրման հիմնական նախաձեռնողներից և ջատագովներից, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Հակակոռուպցիոն կոալիցիա) իր մտահոգությունն է հայտնում ՀՀ կառավարության կողմից այսօրվա` մայիսի 25-ի նիստին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» ՀՀ օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի փաթեթի (այսուհետ՝ Նախագիծ) հաստատման մասին որոշման վերաբերյալ՝ հետևյալ հիմնավորումներով.

Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ նշանակելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրով գնդապետ Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ՝ երեք տարի ժամկետով: Իրավաբան.net