Daily Archives: Երեքշաբթի, Մայիս 23, 2017

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ մի շարք տարածքներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 24-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-15:00 Սևան փողոցի սեփական տները, 10:00-16:00 Լենինգրադյան փ. 31Բ և 31/1 շենքերը, Շերամի փ. 1, 3, 5, 9, 11, 13, 15, 17 19, 21, շենքերը, «Նոյ» թաղամասը, Նար Դոսի փ…. Read more »

Զովունիում ցուլը փախել է անասնագոմից և հարձակվել քաղաքացիների վրա

Մայիսի 23-ին, ժամը 18:55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում ցուլը փախել է անասնագոմից և հարձակվել քաղաքացիների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները պարաններով կապել են ցլին և տեղափոխել անասնագոմ: Իրավաբան.net  

Հնարավո՞ր է արդյոք բնակչության պետական ռեգիստրում հաշվառման դիմում ներկայացնել լիազորված անձի միջոցով

16 տարին լրացած անձը բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար դիմումն անձամբ կամ լիազորված անձի միջոցով ներկայացնում է ըստ բնակության վայրի անձնագրային ծառայություն: Ընդ որում, լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում. այն կարող է լինել նաև հասարակ գրավոր ձևով: Այս մասին իրազեկում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Անհրաժեշտ է նշել նաև,… Read more »

Մոր կողմից նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. մայիսի 15-ին Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա՝ թղթե արկղի մեջ, հայտնաբերվել է արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված: Կոտայքի մարզային քննչական վարչությունում… Read more »

«Վերջին զանգի» օրը ոստիկանությունը ողջ ծավալով ապահովելու է հասարակական կարգը

Եվս մի քանի օր՝ ու մեր ավագ դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»՝ խորհրդանշելով երեկվա դպրոցականների մուտքը մեծ կյանք և հիշեցնելով, որ սա բոլորիս տոնն է, ու տոնականությունը պիտի պահպանվի հանրային պատասխանատվությամբ: Ոստիկանւթյունը մեծ բաժին ունի այդ գործում և ողջ ծավալով ապահովելու է հասարակական կարգը, պահպանելու է տոնական հանդիսությունների մասնակիցների և քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները: Արդեն կայացած… Read more »

Միհրան Պողոսյանը «ZAZ» մակնիշի ավտոմեքենայով 153կմ/ժ արագությամբ ընթացել է Սևան-Երևան ավտոճանապարհով և տուգանվել

Արզգային ժողովի պատգամավոր Միգրան Պողոսյանը «ZAZ» մակնիշի ավտոմեքենայով 2015 թվականի ապրիլի 4-ին՝ 18։57-ին 153կմ/ժ արագությամբ ընթացել է Սևան-Երևան ավտոճանապարհով․ արագաչափը ֆիքսել է արագությունը։

Եվրոյի փոխարժեքը շարունակում է բարձրանալ

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ մայիսի 23-ի տվյալներով հաստատված տարադրամի փոխարժեքներ են. ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը 482.59, այն նվազել է 0.30 դրամով, եվրոյի փոխարժեքը բարձրացել է 1.98 դրամով՝ դառնալով՝ 543.30 դրամ, ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով, դառնալով՝ 8.53–դրամ: Իրավաբան.net  

Նորույթ Ճանապարհային ոստիկանությունից

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի մայիսի 24-ից գործարկվելու է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կարճ (SMS) հաղորդագրությունների միջոցով ստանալու համակարգը:

Ոստիկանները հայտնաբերել են նորածնի դին փողոցում թողած կնոջը

Մայիսի 15-ին, ժամը 15:10-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի 10 հասցեում գտնվող գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի դիմաց, կանաչապատ հատվածում, թղթե արկղի մեջ, պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, հայտնաբերվել է նորածին երեխայի դի: Դեպքի առթիվ 15.05.2017թ. ՀՀ ՔԿ Կոտայքի մարգային քննչակա վարչությունում նախապատրաստվել են նյութեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ մայիսի 23-ին ոստիկանության Հրազդանի… Read more »

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն

ՀՀ պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ավագ դպրոցի 10, 11 և 12-րդ դասարանների համար ընդունելություն։ Կրթությունը ռազմամարզական վարժարանում իրականացվելու է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ միջազգայնորեն ճանաչված «Արարատյան բակալավրիատ» հայալեզու կրթական ծրագրով: 2017 թվականից Դիլիջան քաղաք տեղափոխված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ստեղծված են ամբողջովին նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող հրաշալի… Read more »

Մայիսի 30-ին տեղի կունենա Երևանի ավագանու նիստը

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2017 թվականի մայիսի 30-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 4-րդ նիստը. ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ 2017 թվականի մայիսի 30-ին` ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով. 1. Երևանի ավագանու 9-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին: 2. Լենդրուշ Խուրշուդյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։… Read more »

Հովհաննես Հովսեփյանը նշանակվեց Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նոր նշանակում է կատարել. «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` որոշում եմ. Հովհաննես Հովսեփյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար»: Իրավաբան.net