Daily Archives: Երկուշաբթի, Մայիս 22, 2017

Հոսանքազրկումներ՝ մինչև 6 ժամ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 23-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-15:00 Արշակունյաց պող. 26 շենքը; 1-ին և 2-րդ նրբանցքների սեփական տները, 10:00-16:00 Հակոբյանց, Առաքելյան, Խաչատրյան, Բաշինջաղյան փողոցները և Սիսակյան փ. 22 շենքը, Թբիլիսյան խճուղու 2/6, 4, 6, 8, 10 շենքերը,… Read more »

Իրազեկում սպառողներին էլեկտրաէներգիայի սպառման հաշվառքի սարքի վերաբերյալ

Առևտրային է համարվում Պայմանագրում նշված հաշվառքի սարքը: Սպառողը (բացառությամբ բնակչության) առևտրային հաշվառքի սարքով հաշվառվող էլեկտրաէներգիայի քանակի հսկողության նպատակով իրավունք ունի տեղակայել առևտրային հաշվառքի սարքի հարաչափերին համապատասխան վերստուգիչ հաշվառքի սարք, որի տվյալները ևս նշվում են Պայմանագրում:

Գորիսում երիտասարդ աղջկան առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Սյունիքի մարզի բնակչուհու առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 3 անձի։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2017թ. ապրիլի 6-ին` ժամը 01:20-ին, Սյունիքի մարզի բնակչից ահազանգ էր ստացվել, որ ապրիլի 5-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցից ամուսնության նպատակով… Read more »

ԿԲ-ն սահմանել է տարադրամի փոխարժեքը

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ մայիսի 22-ի տվյալներով հաստատված տարադրամի փոխարժեքներ են. ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը 482.89, այն նվազել է 0.16 դրամով, եվրոյի փոխարժեքը բարձրացել է 2.38 դրամով՝ դառնալով՝ 541.32 դրամ, ռուբլու փոխարժեքը բարձրացել է 0.08դրամով, դառնալով՝ 8.54–դրամ: Իրավաբան.net

«F1» տեսակի 3 նռնակ են գտել

Մայիսի 22-ին, ժամը 15:43-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակայքում նկատվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ՔՊ գնդի ինժեներական ջոկատի հրամանատարի տեղակալը: Պարզվել է, որ հայտնաբերվածը «F1» տեսակի 3 նռնակ է: Փրկարարները սահմանազատել են տարածքը և… Read more »

Քննարկվեցին պետական գնումների ոլորտում առկա խնդիրները

«Գնումների մասին» նոր օրենքում կան որոշ խնդրահարույց նորմեր, կան նաև գործոններ, որոնք  կարող են խոչընդոտել պետական գնումների  առավել մրցակցային արդյունավետ ընթացակարգերի անցկացմանը. այս խնդիրների վերհանման նպատակով այսօր կլոր սեղան էր կազմակերպված «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում: Քննարկմանը ներկա էին ծրագիրն իրականացնող կազմակերպությունների և բիզնես կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակիցների խոսքով, ներկայումս պետական գնումների գործընթացին մասնակցելուց… Read more »