Daily Archives: Շաբաթ, Մայիս 13, 2017

Հրղեհ Ջրահովիտ գյուղում

Մայիսի 13-ին, ժամը 10:33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող «Հայ Փոստ» ՓԲԸ-ի երկրորդ հարկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:01-ին, մարվել՝ 11:42-ին: Այրվել է Ջրահովիտ գյուղի 6-րդ փողոցի հին գյուղապետարանի շենքի 1-ին հարկում կուտակած մոտ 10 քմ ծառի ճուղեր և 2-րդ… Read more »

Ո՞ր ծառայությունների համար պետական տուրք չի գանձվում. պարզաբանում է անձնագրային և վիզաների վարչության պետը

Անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև տարածքային անձնագրային ծառայությունների կողմից ծառայություններ մատուցելիս պետական տուրք չի գանձվում 1) հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելիս 2) հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելիս 3) 16 տարին չլրացած երեխաներին, իչպես նաև փախստական ճանաչված անձանց հաշվառելիս 4) 16 տարին չլրացած երեխայի հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս 5) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների… Read more »

ԿԸՀ-ն նոր հավելված է մշակել

ԿԸՀ-ն մշակել է հավելված` Երևանի ավագանու ընտրություններում տեխնիկական սարքավորումների միջոցով ընտրողների գրանցման ընթացակարգերը լրացնելու և ամբողջացնելու համար: Իրավաբան.net

Կալանավորվել է քրեակատարողական հիմնարկի պաշտոնյան

Դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Վ. Մ.-ն: Այսպես, քննությամբ պարզվել է, որ վերջինս 29.01.2017թ.-ին հիշյալ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի մոտ հայտնաբերել է «iPhone… Read more »

Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ

ԱԻՆ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում Մայիսի 14-ին՝ երեկոյան ժամերին, 15-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ին՝ հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-ին կբարձրանա 2-3 աստիճանով,… Read more »

Նախագահին արդարադատության նախարարը զեկուցել է ոլորտի բարեփոխումների և իրականացվող ծրագրերի մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր զեկուցել է նախարարության գործունեության հիմնական ուղղություններով իրականացվող միջոցառումների, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ձեռնարկվող ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին: Նախարարը ներկայացրել է, որ կոռուպցիայի կանխարգելման հարցերով նոր մարմինը ձևավորվելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա և հաշվի առնելով Սահմանադրության նոր լուծումները՝ ունենալու է… Read more »

Երևանում ծառն ընկել է պատշգամբի վրա

ԱԻՆ-ից հայտնում են, որ մայիսի 12-ին, ժամը 19:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում քամու հետևանքով բարդին կոտրվել և ընկել է 3-րդ հարկի պատշգամբի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառը կոտրվել, ընկել… Read more »