Daily Archives: Շաբաթ, Մայիս 6, 2017

Մենք շատ կարևոր ազդանշաններ ստացանք և՛ Հայաստանի ղեկավարությունից, և՛ Եվրոպական միությունից. Պյոտր Սվիտալսկի

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Հայաստանը և Եվրամիությունը բաց և պատրաստակամ են շարունակելու զարգացնել համագործակցությունը և վստահություն են հայտնել, որ նոր համաձայնագրի դրույթները կյանքի կոչելով՝ կհաջողվի զգալի կերպով ընդլայնել ՀՀ-ԵՄ փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով՝ բարձրաց¬նելով այն որակական նոր մակարդակի:

Արցախի պաշտպանության բանակի առաջարկը ադրբեջանական կողմին

Ավելին՝ եթե ադրբեջանական կողմը այդքան վստահում է իր տարածած տեղեկատվության հավաստիությանը, առաջարկում ենք հրավիրել միջազգային կառույցների ներկայացուցիչների՝ հետաքննություն անցկացնելու և նշված հաղորդագրության իսկությունը պարզելու համար:

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված փողոց փակ կլինի

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 9-ին, ժամը 06:00-ից մինչև մայիսի 9-ի 10:00-ն Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից Գլինկայի փողոց ընկած երկկողմանի ճանապարհահատվածը փակ կլինի: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան Իրավաբան.net