Daily Archives: Ուրբաթ, Մայիս 5, 2017

Երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն կլինի մայրաքաղաքում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով՝ 2017 թ. մայիսի 7-ից Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում՝ Արշակունյաց պողոտայից Ագաթանգեղոսի փողոց և Գր. Լուսավորիչի փողոցից Արշակունյաց պողոտա տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկարգավորվի առանց լուսացույցների լրացուցիչ սեկցիաների՝ լուսացույցների հիմնական կանաչ ազդանշաններով` լրացուցիչ սեկցիաները կապամոնտաժվեն: Միաժամանակ՝… Read more »

Մենք նպատակ ունենք «ԲիզՊաշտպան» հարթակի միջոցով բիզնեսի համար փոփոխություններ իրականացնել․ Կարեն Զադոյան

«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում այսօր` մայիսի 5-ին քննարկում տեղի ունեցավ մաքսային ոլորտում առկա խնդիրների շուրջ։

Արձանագրվել է հակառակորդի զինծառայողների միջև փոխհրաձգության ձայներ

Վերոնշյալ միջադեպի արդյունքում հակառակորդ կողմը հավանաբար կունենա կորուստներ, որոնց մասին ավանդույթի համաձայն նախընտրում է չհայտարարել: Չի բացառվում նաև, որ ադրբեջանական էլիտան, իր երևակայությանը բնորոշ շեշտադրումներով, ամենայն հավանականությամբ կփորձի կատարվածի արդյունքում տեղ գտած կորուստները վերագրել հայկական կողմին:

Հայտարարություն հասարակական կազմակերպությունների համար

Եվրոպական միության ֆինանսավորմամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել Քաղաքացիական Հասարակության Կազմակերպությունների (ՔՀԿ) ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաև… Read more »

Մայիսի 1-ից պետական գնումներով պետք է ձեռք բերվի միայն սպանդանոցային ծագման միս

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցի համաձայն՝ մայիսի 1-ից պետական գնումներով միս ձեռք կբերվի միայն սպանդանոցներից:

Մայիսի 5-ը Հարկադիր կատարողի օրն է

Հարկադիր կատարման ծառայությունը կազմավորման 19-րդ տարեդարձի կապակցությամբ շարունակում է շնորհավորական գրություններ և ուղերձներ ստանալ ինչպես Ծառայության հայաստանյան, այնպես էլ միջազգային գործընկերներից: