Daily Archives: Հինգշաբթի, Ապրիլ 20, 2017

Ադրբեջանական հենակետից անկանոն կրակ են բացել Ոսկեպար-Բաղանիս հատվածի միջպետական ճանապարհի ուղղությամբ

Այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում, ադրբեջանական հենակետից անկանոն կրակ են բացել Ոսկեպար-Բաղանիս հատվածի միջպետական ճանապարհի ուղղությամբ: Գնդակոծության է ենթարկվել «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող ածխաթթու գազով բեռնված ԴԱՖ մակնիշի 130 ԼՕ 05 պետհամարանիշի բեռնատար ֆուռը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի համայնքապետ Նարեկ Սահակյանը: Ըստ նրա տվյալների՝ գնադկոծությեւնից վնասվել է միայն (амотизацион) օդի… Read more »

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ մինչև 6 ժամ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 21-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Աշխատանքի վարձատրությունը հանգստյան և ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին

Աշխատանքի ժամանակացույցով օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ ԱԼԳ 5 աշխատանքային խմբերի անդամների հետ

Իրավաբանների հայկական ասոցիացիայում այսօր տեղի ունեցավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչների և Արևելյան գործընկերության (ԱԼԳ) Քաղաքացիական հասարակության ֆորում, Հայաստանի ազգային պլատֆորմի աշխատանքային 5 խմբերի հանդիպումը։

Հնարավոր է դատապարտյալի մահն անզգուշությամբ առաջացած լինի բժշկական օգնության պատճառով

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Այսպես, 05.04.2017թ.-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից  ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն հիմնարկի դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը ՔԿՀ-ում հանկարծամահ է… Read more »

«ՍԱՍ գրուպի» ձայնագրությունում ընտրողներին դրամ և այլ առավելություններ խոստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ընտրողներին դրամ և այլ առավելություններ խոստանալու` վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով: