Daily Archives: Չորեքշաբթի, Ապրիլ 19, 2017

Ուժի մեջ են մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները

Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է ֆինանսական տարվա ավարտից հետո` մինչև մայիսի 1-ը, http://www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի տարեկան ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը:

Հերթական աշխատանքային օրը կտեղափոխվի

Կառավարության վաղվա նիստին կփոխվի աշխատանքային օրը։ Գործադիրի նիստի օրակարգում ընդգրկված նոր հարցի համաձայն՝ 2017 թվականի մայիսի 8-ի աշխատանքային օրը տեղափոխելու է 2017 թվականի մայիսի 13-ը` շաբաթ օրը: Իրավաբան.net

Ապօրինի ծառահատում Սյունիքում

Նախնական տվյալներով՝ 2017թ. մարտին Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի «Մաչի խութ» կոչվող տարածքում՝ մինչև աճի դադարեցման աստիճանը, ապօրինի հատվել է տարբեր տեսակի և տրամագծի 35 ծառ` պետական անտառային ֆոնդին պատճառելով խոշոր չափի վնաս:

«Հասարակագիտություն» առարկայի ծրագրում կներառվեն նաև մեդիագրագիտության թեմաները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում մեդիագրագիտության կարևորման ու տարածման ուղղությամբ համագործակցության մասին: Հուշագիրը ստորագրել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը: Լևոն Մկրտչյանը նշել է, որ շատ կարևոր է և’ քաղաքական, և’ լեզվական… Read more »

Ապրիլի 23-ին և 24-ին Երևան քաղաքի մի շարք փողոցներում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով պայմանավորված` ապրիլի 23-ին և 24-ին Երևան քաղաքում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ փողոցներում.

ՍԱՊԾ-ն գնում է արցախյան բրնձի հետքերով

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, արձագանքելով Արցախի Հանրապետությունում աճեցված և «Քարֆուր» սուպերմարկետում վաճառվող բրնձի մասին սոցիալական կայքում տեղ գտած տեղեկությանը, դիտարկում է իրականացրել «Քարֆուրում»: