Daily Archives: Կիրակի, Ապրիլ 16, 2017

Մաքսային միության կողմից սահմանված իրավակարգավորումներ, որոնք վերաբերվում են միջազգային փոխադրումներին

Տրանսպորտային միջոցի տիրապետման իրավունքն այլ անձի փոխանցման դեպքում միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագիրը մնում է ուժի մեջ:

Որո՞նք են իրավաբանական անձին անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների ռեեստրում հաշվառելու պայմանները

Անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման համար անհրաժեշտ է ապահովել օրենքով նախատեսված` անմաքս առևտրի խանութի կազմակերպման գործունեությամբ զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթղթի առկայությունը:

Նոր վիրուս է տարածվել

Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան հաշվում գրել է. «Վիրուս ա, չբացեք։ Համ էլ, մի անգամ էլ կրկնում ենք տնայինը․ «Ֆեյսում գոսծի չկա, չկա անտեր գոսծին ֆեյսում, զրո մարդ, Փարիզ, զրո»։ Իրավաբան.net

Սպասվում է կարճատև անձրև

ԱԻՆ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում ապրիլի 17-ին, 18-ի գիշերը, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 18-ին, 20-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Ապրիլի… Read more »

Մահացել է դատավոր Արշակ Խաչատրյանը

Ապրիլի 15-ին, 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը: ՀՀ դատական համակարգն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Արշակ Խաչատրյանի ընտանիքին, հարազատներին և բարեկամներին անդառնալի կորստի կապակցությամբ: Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 17-ին, Ս.Վ. Մալայանի ակնաբուժական կլինիկայի հարևանությամբ գտնվող սգո սրահում (Ֆուչիկի 27), ժամը 18.00-ին, իսկ հուղարկավորությունը՝ հաջորդ օրը… Read more »

Վաղվանից ՃՈ-ն կսկսի տուգանել վարորդներին կրկեսի խաչմերուկում խախտում կատարելիս

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների կուտակումներից և վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով 2017 թ. ապրիլի 8-ից Երևանի Ագաթանգեղոսի փողոցում և Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Փոփոխությունների արդյունքում՝ կփակվի Ագաթանգեղոսի փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայից Արշակունյաց պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նախատեսված՝ 120 մետր չհասած Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկ, հետադարձի տեղը: Նշված… Read more »

Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ ապրիլի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 450 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Իրավաբան.net