Daily Archives: Երեքշաբթի, Ապրիլ 11, 2017

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների կուտակումներից և վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով 2017 թ. ապրիլի 8-ից Երևանի Ագաթանգեղոսի փողոցում և Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Փոփոխությունների արդյունքում՝ կփակվի Ագաթանգեղոսի փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայից Արշակունյաց պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նախատեսված՝ 120 մետր չհասած Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկ, հետադարձի տեղը: Նշված… Read more »

Սպանություն Արագածոտնում. դիակի վրա հայտնաբերվել է 17 հրազենային վնասվածք

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական͵ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Աշտարակ քաղաքում տեղի ունեցած սպանությունը͵ կասկածյալը ձերբակալվել է։

Արփինե Հովհաննիսյանն ԱԺ-ում կներկայացնի օրենքի նախագիծը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նոր որոշման մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ»: Իրավաբան.net  

Ժամկետային զինծառայող Գևորգ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվեց

Պարզվել է, որ Գ.Խաչատրյանը կզակի շրջանի հրազենային վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ԱԿ-74 147 9229 համարի ինքնաձիգով, և բուժկետում գրանցվել է նրա բիոլոգիական մահը: