Daily Archives: Երկուշաբթի, Ապրիլ 10, 2017

Դոլարի փոխարժեքը շարունակում է բարձրանալ

ՀՀ Կենտրոնական բանկից  Իրավաբան.net -ը տեղեկանում է, որ ապրիլի 10-ի տվյալներով հաստատված տարադրամի փոխարժեքներ են. ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը 485.61, այն բարձրացել է 0.38 դրամով, եվրոյի փոխարժեքը նվազել է 2.51 դրամով՝ դառնալով՝ 513.68 դրամ, ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով, դառնալով՝ 8.47 դրամ:  Իրավաբան.net  

12 ժամյա ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Հրազդան քաղաքի`  Երևանյան, Խանջյան, Շինարարների, Րաֆֆու, Կոստանյան, Չարենցի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Իրավաբան.net