Daily Archives: Հինգշաբթի, Ապրիլ 6, 2017

Ոչ պատշաճ որակի ապրանքի ձեռքբերման դեպքում սպառողների հետ հաշվարկները

Այն սպառողներին, որոնց ապրանքը վաճառվել է ապառիկ, առուվաճառքի պայմանագիրը լուծելիս վերադարձվում է ապրանքի համար վճարված դրամական գումարը` ապառիկ ապրանքի վերադարձման օրվա մարման չափով, ինչպես նաև հատուցվում է ապառիկի տրամադրման վճարը:

Ֆոկուս խմբերի հանդիպում Սյունիքում․ ի՞նչ խնդիրներ ունի ՀԿ դաշտն ու երիտասարդությունը

Ապրիլի 5-ին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ԻՀԱ Սյունիքի մարզի գրասենյակում երկու ֆոկուս խմբերի հանդիպում տեղի ունեցավ ՔՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս հանդիպումներին մասնակցել են ընհանուր թվով 14 մարզային ՔՀԿ-ների ներկայացուցիչներ։

Ի՞նչ անել, եթե սպառողին վաճառվել է թերություններով ապրանք

Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ապրանքի (աշխատանքի, ծառայության) կառուցվածքային, արտադրական, բաղադրագրային կամ այլ թերությունների հետևանքով սպառողի կյանքին, առողջությանը պատճառած վնասը ենթակա է հատուցման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

ԿԲ-ն՝ տարադրամի փոխարժեքի մասին

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net -ը տեղեկանում է, որ ապրիլի 5-ի տվյալներով հաստատված տարադրամի փոխարժեքներ են. ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը 484.80, այն բարձրացել է 0.24 դրամով, եվրոյի փոխարժեքը բարձրացել է 0.21 դրամով՝ դառնալով՝ 517.09 դրամ, ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով, դառնալով՝ 8.59 դրամ: Իրավաբան.net

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է. Հանրապետության տարածքում` Ապրիլի 7-8-ն՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 9-ի ցերեկը և 10-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում` Ապրիլի 7-8-ը` երեկոյան ժամերին, հնարավոր է անձրև, 9-ին սպասվում… Read more »

Հակառակորդի ականանետային հարվածներից ՊԲ-ն կորուստներ չունի. ԱՀ ՊԲ

Այսօր կեսօրից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, թե իբր արցախյան ուժերը հակամարտ զորքերի շփման գծում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը,