Monthly Archives: Ապրիլ 2017

Քաշել-պոկել է ՃՈ տեսուչին ամրակցված տեսանկարահանող սարքն ու հայտնվել դատարանում

Մեղադրական եզրակացության համաձայն Առաքելյանը գտնվել է հարբած վիճակում, վարել է ավտոմեքենա՝ թույլ տալով ճանապարհային երթևեկության կանոնների խախտում: Նկատելով խախտումները նրա մեքենան կանգնեցրել են ՃՈ երկու աշխատակցիները:

Մյասնիկյան պողոտան այսօր նույնպես կփակվի

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 30-ին ժամը 22-00-ից մինչև հաջորդող օրերի ժամը 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի: Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան Իրավաբան.net

ՎԻՎ նոր օրենսգրքով քաղաքացիներին կարող են 2 տարով վարորդական իրավունքից զրկել

Հինգշաբթի օրը կառավարության նիստին հաստատվեց ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգիրքը, որը վարորդական իրավունքից զրկելու դրույթ է պարունակում: Համաձայն այս նախագծի՝ Վարորդական իրավունքից զրկումը կարող է նշանակվել մեկ ամսից մինչև 2 տարի ժամկետով։ Վարորդական իրավունքից զրկում չի կարող նշանակվել այն անձի նկատմամբ, ով տրանսպորտային միջոցից օգտվում է հաշմանդամության վիճակից ելնելով, բացառությամբ ոչ սթափ վիճակում կատարված… Read more »

Ի՞նչ կենսագրություն ունի գլխավոր հարկադիր կատարող Արմեն Հարությունյանը

Երեկ տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող, ստորև ներկայացնում ենք պարոն Հարությունյանի կենսագրությունը. 1980-1990 Երևանի թիվ 139 անգլիական թեքումով միջնակարգ դպրոց/արծաթե մեդալով/ 1990-1995 Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ/գերազանցության դիպլոմով/ 1996-1999 Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա՝ ստացիոնար ուսուցմամբ-թեկնածուական ատենախոսություն 07.1997-08.1997 Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց,… Read more »

Մնացական Բիչախչյանը իրազեկում է

Անրհրաժեշտ է նաև իմանալ, որ եթե քաղաքացու կողմից ներկայացված փաստաթղթերը ամբողջական են, նա որպես պարտապան ԴԱՀԿ ծառայության կողմից չի գտնվում հետախուզման մեջ և անձնագրային ծառայության կողմից օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշումը առաջրկվում է կատարել դիմելուց հետո հաջորդ օրը, քաղաքացին իրավունք ունի պահանջելու գրավոր հիմնավորում և բողոքարկել վերադասության կարգով: