Daily Archives: Երեքշաբթի, Մարտ 21, 2017

Պլանային հոսանքազրկումներ մի շարք տարածքներում

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հաց բերող»-ի փաստաբանը հավաստել էր, որ մարտի 18-ին փորձագետը կլինի Երևանում. ՀԿԳ քննիչ

Միջնորդությունն ըստ էության քննարկելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը գրություն է ուղարկել ՀՀ ԱՆ դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոն՝ պարզելու, թե որքան ժամանակ է հնարավոր Արթուր Սարգսյանի դին պահել դիահերձարանում՝

Բրազիլիայի մսամթերքի խոշոր արտադրողները «տավարի փտած միս են արտահանել». BBC

«Նրանք իրենց արտադրանքի որակը թաքցնելու համար թթուներ և այլ քիմիական նյութեր են օգտագործում։ Որոշ դեպքերում, օգտագործված նյութերը քաղցկեղածին են»,- տեղեկացնում է ոստիկանությունը։

Կան դեպքեր, երբ շահույթը մեծացնելու նպատակով հավի մսին կարտոֆիլ, ջուր և նույնիսկ ստվարաթուղթ են խառնել։

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նոր նշանակումներ է կատարել

Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ օպերատիվ պլանավորման և բնակչության պաշտպանության բաժնի ավագ հրահանգիչ Գագիկ Էլյազյանին և Սյունիքի ՄՓՎ Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Գարիկ Հովսեփյանին շնորհվել է փ/ծ մայորի, իսկ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետի տեղակալ Գևորգ Խաչատրյանին և ՓԾ տարերային աղետների բաժնի ավագ հրահանգիչ Անահիտ Դավթյանին` փ/ծ փոխգնդապետի կոչում:

Ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ս.Համբարձումյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 2 անձի

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Հովհաննեսի Համբարձումյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բացահայտվել են համածառայակիցների կողմից Ս.Համբարձումյանին վիրավորելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու բազմաթիվ դեպքեր, 2 անձի առաջադրվել է մեղադրանք։ Ժամկետային զինծառայող Ս.Համբարձումյանը գլխի… Read more »

Նախաստորագրվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Մարտի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինին և Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսին։ Նախարար Նալբանդյանը ողջունեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրելու նպատակով ԵՄ պաշտոնյաների այցելությունը և վստահություն հայտնեց, որ փաստաթուղթը նոր էջ կբացի… Read more »

Միջադեպ Արագածոտնում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ Հարթավան-Շենավան գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի առթիվ: 2017թ. մարտի 19-ին ահազանգ է ստացվել առ այն, որ  կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ «Ապարանի բժշկական կենտրոն» են տեղափոխվել Ա.Ասատրյանը և Մ.Հովսեփյանը: Նախնական քննությամբ պարզվել է , որ 2017թ. մարտի 19-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Երևան-Վանաձոր մայրուղու Շենավան-Հարթավան գյուղերի… Read more »

ՀՀ ոստիկանությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն՝ ընտրությունների համար

Ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված իրավախախտումներին օպերատիվ արձագանքելու, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրելու նպատակով` ՀՀ ոստիկանությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն (ապրիլի 1-ից 3-ը` շուրջօրյա) հետևյալ հեռախոսահամարներով՝

Տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ

2017 թվականի մարտի 31-ին ժամը 16:00-ին ՀՀ առողջապահության նախարարությունում (Կառավարության տուն 3) տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ: Հայտնում են նախարարությունից: Քննարկվելու են լիցենզիա ստանալու վերաբերյալ հետևյալ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հայտերը` «Սահակյան եղբայրներ» ՍՊԸ, Ա/Ձ Արաքսյա Դավթյան, Ա/Ձ Լուսինե Գրիգորյան, «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպություն, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ,… Read more »