Daily Archives: Երկուշաբթի, Մարտ 20, 2017

Ինչպե՞ս Հայաստանում զարգացնել սոցիալական ձեռնարկատիրությունը

Սոցիալական ձեռնարկատիրությունը նոր երևույթ է Հայաստանում։ Ձեռնարկատիրության այս ոլորտը, որը մեծապես ուղղված է հանրության շահերի սպասարկմանը, դեռ օրենսդրորեն ամրագրված հիմքեր չունի, իսկ պրակտիկան դեռևս ձևավորված չէ։

Խաղաղ երթ՝ ի հիշատակ «Հաց Բերողի»

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը 18-ին Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում (Լուկաշին 152), իսկ հուղարկավորությունը՝ մարտի 22-ին, ժամը 14-ին։

66-ամյա կինը ձերբակալվել է՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապանում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ, կասկածյալը  ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2016թ. դեկտեմբերից մինչև 2017թ. մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում Կապան քաղաքի 66-ամյա բնակչուհին նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն՝  Կապան քաղաքում գտնվող իր բնակարանը տրամադրելով 3 մարմնավաճառների և բնակարանն ապահովելով համապատասխան կահավորանքով։ Ըստ քննության տվյալների՝ բնակարանում… Read more »

Պետական աջակցություն կարող են ակնկալել խնամքի ծառայություններ մատուցող միայն հավաստագրված հասարակական կազմակերպությունները

2017 թվականի հունվարի 1-ից սոցիալական ծառայություններ տրամադրող հասարակական կազմակերպությունները պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում կարող են ընդգրկվել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հավաստագրելու դեպքում: Հավաստագրման ենթակա են սոցիալական ծառայության տրամադրման գործունեության հետևյալ տեսակները՝ 1) տարեց և (կամ) 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը՝ ա…. Read more »

Արդարացման դատական ակտ. մեղադրողը պահանջել էր 4 տարվա ազատազրկում

Փաստաբան Մինաս Ամիրյանը Ֆեյսբուքում գրառում է թողել՝ իր պաշտպանյալի նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու վերաբերյալ. «Այսօր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահող դատավոր Ա.Մաթևոսյանի, թիվ ԵԱՔԴ/0149/01/16 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքում պաշտպանյալիս ճանաչեց անպարտ և արդարացրեց»: Մ. Ամիրյանը հայտնեց նաև,… Read more »

Կողոպուտ Երևանի դեղատներից մեկում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Երևան քաղաքի դեղատներից մեկից դրամարկղը բացահայտ հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 18:58-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքում գործող դեղատներից մեկից բացահայտ հափշտակել է դեղատան… Read more »

Նոր որոշում՝ ԴԱՀԿ մասին օրենքի կիրարկումն ապահովելու վերաբերյալ

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 17-ին որոշում է ընդունել. «Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի՝ Հաստատել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-226-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի»: Նշենք, որ խոսքը վերաբերում է պարտապանի միակ բնակարանի իրացման… Read more »

Մահվան ելքով վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։ 2017թ. մարտի 19-ին՝ ժամը 09:30-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Զանգեր-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, և կան տուժածներ: Նախնական քննության տվյալներով ՝ 2017թ. մարտի 19-ի վաղ առավոտյան Երևան քաղաքի բնակիչ  Ա.Մուխսիյանն… Read more »

Խոշոր բացահայտնում վառելիքի ներմուծման և իրացման շղթայում. ՊԵԿ

«ԱՐԱԳԳ» ընկերությունը վառելիքի մի մասը տեղափոխել է Արմեն Մուրադյանին պատկանող ջերմոց: «Հատկանշական է, որ ջերմոցում տեղադրված 2 վառարանները նախատեսված չեն կերոսինի այրման համար»,-նկատել է կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժնի պետ Վահրամ Ադամյանը:

35 միլիոն դրամ՝ ոստիկանության մեքենաների պահպանության համար

Ոստիկանությունը  այս տարվա ընթացքում պայմանագրեր է կնքել «Տոյոտա Երևան» ՍՊ ընկերության հետ՝ ավտոմեքենաների պահպանության ծառայությունների ձեռքբերման համար: Փետրվարի 27-ին կնքված պայմանագրի համաձայն «Տոյոտա Երևանը» պետք է մինչև տարեվերջ՝ 2017 թվականի դեկտեմբերի 20-ը իրականացնի նույն ընկերությունից 2012-2015 թվականներին ձեռքբերված 20 հատ «Տոյոտա» մակնիշի  մարդատար ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայություններ (տեխզննում, տեխսպասարկում, վերանորոգում): Այս ծառայությունների արժեքը կազմում է… Read more »