Daily Archives: Հինգշաբթի, Մարտ 16, 2017

ՔԿ-ում քննություն է տարվում Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու համար

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ` վարույթն իրականացնող մարմինը տուժողի` Ա.Սարգսյանի հարազատներին կամ նրանց կողմից առաջարկած մասնագետներին հնարավորություն կընձեռի, ցանկության դեպքում, մասնակից լինել դատաբժշկական փորձաքննության կատարմանը` գործող օրենսդրության շրջանակներում:

Դատախազի հանձնարարությամբ ստուգվում են Ա. Սարգսյանի մահվան հանգամանքները

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնակատարի կողմից հանձնարարվել է նույն վարչական շրջանի քննչական բաժնին՝ Ա. Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով իրականացնել քննություն:

111 ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված է Կոտայքի մարզում

Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին մասնակցում է 5 դաշինք և 4 կուսակցություն: Իրավաբան.net -ը ներկայացնում է 13 ընտրական տարածքներում վերոնշյալ քաղաքական ուժերի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածուներին: 5-րդ ընտրական տարածքը ներառում է Կոտայքի մարզը: Այստեղ առաջադրվել է ընդհանուր 99 թեկնածու 9 քաղաքական ուժերի կողմից: «Ելք» դաշինք Այվազյան Արուսյակ Աբգարյան Գեւորգ Սասուն Միքայելյան Պետրոսյան Ռոմանոս Սիմոնյան Խաչատուր Եղիազարյան Նորիկ Գեղամյան Արտաշես… Read more »

Ֆրանսիայի դպրոցներից մեկում աշակերտը կրակ է բացել. կան վիրավորներ

Ֆրանսիայի Կանի մոտակայքում գտնվող դպրոցներից մեկում այսօր աշակերտներից մեկը կրակ է բացել, ինչի հետևանքով երկու հոգի վիրավորվել են: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Դպրոցում կրակոցներ արձակելու մեջ կասկածվող 17-ամյա աշակերտը ձերբակալվել է. հաղորդել է ոստիկանությունը: Աղբյուրը հայտնել է, որ նա զինված է եղել երկու ատրճանակով, մեկ որսորդական հրացանով և նռնակներով: Նրա երկու զոհերը, որոնցից մեկը… Read more »

Հայտնաբերվել է ֆիզիկոս Արմեն Մնացականյանի սպանության մեղադրանքով հետախուզվողը. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ֆիզիկոս Արմեն Մնացականյանի սպանության մեղադրանքով 2016 թվականի հուլիս ամսից հետախուզման մեջ գտնվող անձը։ 1961թ. ծնված ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, ֆիզիկոս Արմեն Մնացականյանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքն ստացել է 2016 թվականի հուլիսի 3-ին՝ Վանաձորում։ ՀՀ ՔԿ Լոռու մարզային… Read more »

Մշակույթի նախարարությանը գումար է հատկացվել

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 15-ին որոշում է ընդունել մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու մասին. «Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված «Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների… Read more »