Daily Archives: Չորեքշաբթի, Մարտ 15, 2017

Հոսանքազրկումները մինչև 6 ժամ կլինեն

մարտի 16-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքի՝

10:00-16:00

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը կակտիվացնի և կհզորացնի ՔՀԿ սեկտորը

Ընտրված ՔՀԿ-ներից 15-ը, որոնք մինչև 2017թ․-ի վերջը կունենան ստեղծված կոալիցիաներ կկարողանան մասնակցել երկրորդ փուլին, որի ընթացքում առավել խորացված հմտություններ են փոխանցվելու։

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ հողամասի կառուցապատման իրավունքի մասին

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ այլ անձի պատկանող հողամասում անձը կարող է պայմանագրով ձեռք բերել կառուցապատման իրավունք՝ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը:

Քննչական կոմիտեն կողմ է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տվյալների հրապարակմանը

Կառավարության մարտի 2-ի նիստին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նոր նախագիծ, որի դեմ սակայն առարկություններ ներկայացրեց Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:  Քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետ Դավիթ Թումասյանը ներկայացնում է, թե ի՞նչ առարկություններ են եղել նախագծի դեմ:  Իրավաբան.net     

ՀԷՑ-ը՝ վճարումների մասին

Այն բաժանորդները, որոնք մինչև մարտի 16-ը, իրենց ծախսած էլ.էներգիայի դիմաց չեն վճարել կամ վճարել են մասնակի, զգուշացվում են, որ ևս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում, այսինքն` մարտի 20-ից կհոսանքազրկվեն:

Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում. Կարեն Կարապետյան

Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ջրառատի դեպքերին. «Ընտրությունները բնականաբար ենթադրում են մրցակցություն, սակայն մրցակցության վերածումը բռնության որևէ կերպ ընդունելի չի կարող լինել, և ես խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում ցանկացած անձի կողմից: Անկախ քաղաքական պատկանելությունից, զբաղեցրած պաշտոնից կամ ճանաչելիությունից՝ բոլոր նրանք, ովքեր Ջրառատում խախտել են օրենքը, ենթակա են պատասխանատվության: Ես… Read more »

24 ժամյա ջրանջատում է սպասվում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 16-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի

109 ֆեյսբուքյան էջ է կոտրվել ադրբեջանական հաքերների կողմից

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հրապարակել է ադրբեջանական հաքերների կողմից կոտրված ֆեյսբուքյան էջերի ցանկը: Փորձագետը զգուշացնում է ցանկում ներառված օգտատերերին՝ փոխել իրենց գաղտնաբառերը: Ցանկն՝ այստեղ:  Իրավաբան.net