Daily Archives: Շաբաթ, Մարտ 11, 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գույքն ու եկամուտները

Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը ստանձնեց նախորդ տարվա սեպտեմբերի 13-ին: Պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել էր. 4 հատ բնակարան՝ բազմաբնակարանային շենքում, այգետնակ, LEXUS LX 470 մեքենա, TOYOTA LAND CRUISER 100 4.5 մեքենա, 50 միլիոն դրամ արժողությամբ բաժնեմաս, 3 հատ ձեռքի ժամացույց, 3,7 միլիոն դոլար, 850 հազար եվրո, 120 միլիոն դրամ, 55 միլիոն ռուսական ռուբլի: Վարչապետն ու… Read more »

Եթե նախկին բնակիչը հաշվառումից դուրս չի եկել

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ մնացկան Բիչախչյանը իրազեկում է տարածել այն մասին, թե ինչ պետք է անել, եթե ընտրողների ցուցակներին ծանոթանալու ժամանակ պարզվում է, որ նախկին բնակիչները բնակության նոր վայր տեղափոխվելու կապակցությամբ չեն դիմել նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու համար և մինչ այժմ մնացել են հաշվառման մեջ նախկին հասցեով: Այս դեպքում բնակելի տարածության սեփականատերը… Read more »

Վարչապետի կողմից Սյունիքի մարզում իրականացված քարոզչությունը իրավաչափ է

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` «Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետա­կան և համայնքային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավոր­նե­րի), ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս»: Նշված իրավանորմերից ակնհայտ է,… Read more »

Պապիկն իրականում ընտրակաշառք չի ստացել. ոստիկանություն

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել ընտրակաշառք ստանալու դեպքի վերաբերյալ. «Armlur.am կայքում զետեղված «Պապիկը պնդում է՝ հանրապետականներին ընտրելու համար 100 դոլար են տվել» տեսանյութի առնչությամբ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ընտրակաշառքի վերաբերյալ հայտարարության հեղինակը Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 1938 թ. ծնված Վոլոդյա Մելքոնյանն է : Նա իր բացատրությամբ հայտնել է, որ մարտի  9-ին, ժամը… Read more »

Շուրջ 1 տարվա  ընթացքում պետբյուջե է վերադարձվել 25 մլն դրամ

Պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը ոլորտի առաջնահերթությունն է, որի ապահովման գործիքներից մեկն էլ պայմանագրային պարտավորությունների վերահսկողությունն է: Պատշաճ հսկողությունն ու պարտավորությունների չկատարման հետևանքով իրականացվող դատական պաշտպանությունը Պետական գույքի կառավարման վարչության կարևորագույն գործառույթներից են և մշտապես գտնվում են Վարչության պետի անմիջական վերահսկողության տակ: Ընթացիկ հաշվետվությունների միջոցով հնարավորություն  է ստեղծվում՝ պարտավորությունների կատարմանն ավելի օպերատիվ հետևել և նվազագույնի… Read more »

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. «Հիդրոմետ»

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության տարածքում՝ Մարտի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, 12-ին առանձին վայրերում սպասվում… Read more »

Բերման է ենթարկվել՝ 16 տարին չլրացած աղջկա հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մարտի 10-ին, ժամը 9-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1993 թ. ծնված Պետիկ Կ.-ին, որը 2016թ. հունսի 9-ից Եղեգնաձորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 141 հոդվածի (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 2-րդ մասի 1-ին… Read more »