Daily Archives: Շաբաթ, Մարտ 4, 2017

Սնունդ մանկապարտեզներին. ի՞նչ է գնվում և ինչպե՞ս

Հանրապետության մի շարք մանկապարտեզներ արդեն իսկ հոգացել են մեկ տարվա կտրվածքով հիմնական սննդի ձեռքբերման խնդիրը: Շրջանակային գնման պայմանագրերը ուսումնասիրելիս նկատեցինք, որ միևնույն սննդատեսակները տարբեր մանկապարտեզների կողմից գնվել են էական տարբերություն ունեցող գներով, հատկապես երբ գնվում են միևնույն բնութագրիչներով ապրանքները, ավելին՝ նույն տնտեսվարողներից: Բացի այն, որ կան շուկայականից բարձր արժեքով կատարված գնումներ, կան նաև հակառակը՝ շուկայականից էականորեն… Read more »

Վիկտոր Ենգիբարյանն առաջարկում է ստեղծել անկախ հակակոռուպցիոն մարմին՝ ՄԻՊ-ի նախադեպով

Ընդամենը 10 տարի առաջ Եվրոպայի ամենակոռումպացված պետություններից մեկը՝ Ռումինիան, այսօր բոլոր ռեյտինգային սանդղակներում մեծ առաջընթաց ունի։ Ասում է Հայաստանի Եվրոպական շարժման ղեկավար, «Ելք» դաշինքի կողմից ԱԺ պատգամավորի թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը։

Ցեղասպանությունը որպես առանձին առարկա դասավանդելու ծրագիր չկա. ԿԳՆ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում ցեղասպանությունը որպես առանձին առարկա դասավանդելու ծրագիր չկա, ինչպես թյուրիմացաբար ներկայացվել է որոշ լրատվամիջոցներում: Այս մասին հայտնում են կրթության և գիտության նախարարությունից: ՀՀ ԿԳ նախարարությունը, ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Ռուբինա Փիրումյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի… Read more »

Ադրբեջանը կիրառել է ոչ ընտրողական զինատեսակ քաղաքացիական նշանակության օբյեկտի նկատմամբ. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը 2016թ. մայիսից իրականացվող փաստահավաք առաքելության շրջանակներում ուսումնասիրության առարկա է դարձրել 2017 թվականի փետրվարի 24-ին և 25-ին Թալիշ գյուղի հրետակոծության, ինչպես նաև փետրվարի 24-ի լույս 25-ին գիշերը Արցախի պետական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները՝ որպես մարդու իրավունքների նոր կոպիտ խախտումների կատարմանն ուղղված փոխկապակցված իրադարձություններ:​ Մասնավորապես, մարտի 2-ին կատարվել է փաստահավաք այցելություն Թալիշ գյուղ,… Read more »

Ի՞նչ վնասակար ազդեցություններ ունի ԳՄՕ-ն և արդյո՞ք ՀՀ-ում կա նման սննդամթերք

Դավիթ Պիպոյանը Իրավաբան.net-ի լրագրողին հայտնեց. «Մեր հետազոտությունների արդյունքում մենք պարզել ենք, որ Հայաստանի շուկաներում իրացվում են նաև կրկնակի մոդիֆիկացված սնունդ՝ այսինքն անասնակերը, որպես սնունդ:

Թաղման նպաստների յուրացման դեպքերը բացահայտվել է Սոցապահովության պետական ծառայության աջակցությամբ

Հիշեցնենք, որ այս խնդիրը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի վերջին նիստին բարձրացվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից, որը իր կողմից բարձրաձայնվելիք խնդրի վերաբերյալ տեղեկատվությունը նախապես ճշտել էր Սոցիալական ապահովության պետական ծառայությանից, որից հետո այն ներկայացրել, ինչին հաջորդեցին վերոնշյալ գործընթացները։

Արտաշետում տեղի ունեցածը քաղաքական ենթատեքստ չունի. ոստիկանություն

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Արտաշատում միջադեպ է արձանագրվել երկու երիտասարդի միջև: Շարքային միջանձնային դեպք, ինչպիսիք միշտ եղել ու լինելու են: Բայց քանի որ միջադեպը հետևողականորեն քաղաքականացվել է որոշ լրատվամիջոցների կողմից, հարկ ենք համարում մանրամասնել, չնայած ԶԼՄ-ների մեր բարեխիղճ գործընկերների հարցումներին արդեն իսկ պատասխանել ենք: Վերոհիշյալ… Read more »

Արցախում ադրբեջանական անօդաչու սարք է խոցվել

«Այսօր ժամը 12.15-ին Արցախի զինված ուժերի հակաօդայինները շփման գծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ խոցել են ադրբեջանական զինուժին պատկանող ORBITER տեսակի անօդաչու թռչող սարք: Համոզված եմ, որ Բաքվի քարոզչամեքենան այս լուրը կամ կհերքի, կամ լավագուն դեպքում՝ լռակյաց կփորձի շրջանցել: Անկեղծ ասած, թե առաջին, թե երկրորդ տարբերակը, անձամբ իմ համար, որևէ նշանակություն չունի, կարևորը, թերևս, այն է, որ… Read more »

Մարտի 5-ից ՀՀ դատախազությունում կգործի թեժ գիծ

ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը 2017 թվականի մարտի 4-ի դրությամբ ուսումնասիրել է զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված՝ 02.04.2017թ. կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման փուլում տեղի ունեցած 79 ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդում և ՀՀ ոստիկանությունում ստացված մեկ անանուն ահազանգ: Ուսումնասիրված 80 հաղորդումներից միայն 19-ն են պարունակել առերևույթ ընտրական բնույթի հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն: Նշված 19 հաղորդումներն ուղարկվել… Read more »

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ  Հանրապետության տարածքում` Մարտի 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների… Read more »