Monthly Archives: Փետրվար 2017

Ռազմական կցորդներին տեղեկատվություն է ներկայացվել առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ

Ըստ Լ.Այվազյանի՝ ստեղծված պայմաններում հայկական կողմը հուսով է, որ Ադրբեջանը զերծ կմնա իրավիճակի հետագա լարումից: Նշվել է նաև, որ կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հակառակորդի հնարավոր նոր արկածախնդրությունները զսպելու համար:

Հնարավորություն՝ ինտերնետից հավելյալ 18 օր օգտվելու համար. «Բիլայն»

«Բիլայն» բջջային օպերատորը տեղեկացնում է. Հարգելի բաժանորդներ, Ուրախ ենք տեղեկացնել, որ սկսած փետրվար ամսից վճարում չկատարելու դեպքում ֆիքսված ինտերնետի ծառայությունները չեն արգելափակվի լրացուցիչ տրամադրված 18 օրերի ընթացքում: Տրամադրված ծառայության դիմաց չվճարելու դեպքում Hi-Line և Beeline Ինտերնետ սակագնային փաթեթների կասեցումը նախկինում իրականացվում էր հաշիվը ներկայացնելու հաջորդող ամսվա 7-րդ օրը, իսկ այժմ` հաջորդող ամսվա 25-րդ օրը: Այս… Read more »

«Հողը դողում է պայթյուններից». հեռախոսազանգ՝ հակառակորդի ճամբարից

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հրապարակել է մի հեռախոսազանգ, որը տեղի է ունեցել այսօր՝ հակառակորդի ճամբարում: Ձեզ ենք ներկայացնում այդ ձայնագրությունը: Այս ամենը մեկ անգամ ևս փաստում է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից՝ արցախյան զինուժի հարձակման մասին տարածված տեղեկությունը ոչ այլ ինչ է, քան սեփական հերթական ձախողումը պարտակելու անհաջող փորձ:  Իրավաբան.net    

Հակառակորդի դիվերսիոն խմբի ոչնչացումը Մարտունու ուղղությամբ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հրապարակել է տեսագրություն, որում երևում է, թե ինչպես է ոչնչացվում հակառակորդի դիվերսիոն խումբը: ա/ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման և հայկական ուժերի կողմից դրանց վնասազերծման գործողությունը բ/ հակառակորդի կրած կորուստները (5 դիակ): Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաևը, բրիգադի… Read more »

ՊԵԿ համակարգից այլ աշխատանքի է անցել կամ աշխատանքից ազատվել 258 աշխատակից. վարչապետ

Վերջին 4 ամսվա ընթացքում, ՊԵԿ համակարգի օպտիմալացման արդյունքում, այլ աշխատանքի է անցել կամ աշխատանքից ազատվել 258 աշխատակից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ադրբեջանի ԶՈՒ հարձակման փորձը

Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը: Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին,

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

ՀՀ ԱԻՆ «հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են. Հանրապետության տարածքում՝ Սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ին հատկապես ցերեկները կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում

Հերթական մարզային այցելության ընթացքում կառույցի ղեկավարը եղել է նաև Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի Մարտունի-Վարդենիս բաժանմունքում, ինչպես նաև Գավառի նստավայրում: