Daily Archives: Երեքշաբթի, Փետրվար 21, 2017

Մենք ուզում ենք, որ դուք զարգանաք. Կարեն Կարապետյանը՝ գործարարներին

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի, Արարատի և Արագածոտնի մարզերից հավանության արժանացած 11 ներդրումային ծրագիր ներկայացրած գործարարների հետ քննարկել է դրանց հետագա իրականացմանը վերաբերող հարցեր:

Մինչև 6 ժամ հոսանքազրկում է սպասվում

10:00-16:00 Արեշ 35փ. 4-33; 37փ. 1-34; 43փ. 1-33; 45փ. 6-40 սեփական տները, Դավիթ Բեկի փ. 22-52; 27-97 (կենտ) և 2-րդ նրբ. 12-25 սեփական տները, Նուբարաշենի խճ. 2Ա շենքը և Նուբարաշենի նրբ. 1-10 սեփական տները, Դավիթաշեն 5, 6 փողոցները, Ծերենցի, Գագարինի, Սեբաստիա 27, Շահումյան 16 փողոցները

Նախագահը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

ԱԱԽ նիստի օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը խորհրդի անդամներին տեղեկատվություն է ներկայացրել 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների տեխնիկական սարքավորումներով ապահովման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Նրանց որոշումներին որևէ ուժ հաղորդված չէ, որ բերեն որևէ իրավական հետևանքի. Ստյոպա Սաֆարյան

երկու մարմինն էլ անդամահատված կառույցներ են, որոնք որևէ սեփական նախաձեռնողականություն, լիազորություն չունեն այդ խնդիրները բարձրացնելու և նրանց որոշումներին որևէ ուժ

Հասարակությունը պետք է որոշի․ մասնագետ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը չի կարողացել իրականացնել իր լիազորությունները և արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ։ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը հիշեցնում է, որ դեռ մարմնի ստեղծման տարիներին ոչինչ չէր արվում․ «

Հուշագիր՝ կրթության և գիտության նախարարի և «Հայկական սիվիտաս» ՀԿ միջև

Ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթության ոլորտում այսօր հուշագիր ստորագրվեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու «Հայկական Սիվիտաս» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը:

Հակակոռուպցիոն պայքարում հաջողություն հասնելու համար պետք է ընդգրկել ՀԿ-ներին

Անդրադառնալով հանձնաժողովի գործունեությանը Սաթիկ Բադեյանը շեշտեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում այն գործոն չի եղել․ «Իրականում, հանձնաժողովը հաջողություններ չի արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում, եթե որևէ առաջխաղացումներ ու արդյունքներ կան, ապա դրանք շոշափելի չեն»,- ընդգծեց նա։

Էթիկայի հանձնաժողովը գոյություն ունի միայն անունով. Անահիտ Բախշյան

Ցանկացած հանձնաժողով, որի նպատակն է կոռուպցիայի դեմ պայքարելը և եթե այն նշանակվում է նախագահի կողմից, միանգամից մերժելի է, մինագամից կարելի է ասել, որ այդ հանձնաժողովը պաշտպանելու է բոլոր կոռուպցիոներներին:

Էթիկայի հանձնաժողովը վերջին տարիներին զբաղվել է ոչնչով. Վիկտոր Ենգիբարյան

Արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին» օրինագիծը, որի գոյության մասին շատերը տեղյակ չեն, թեև այն կարծես հանրային քննարկման է ներկայացվել ու նույնիսկ քննարկումների ժամկետը սպառվել է: «Ելք» դաշինքի կողմից ԱԺ պատգամավորի թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը նշում է, որ հանրության աչքից հեռու փորձ է արվում անկացնել մի օրենք, որը ոչ մի կերպ… Read more »

«Թել-Սել»-ը վերսկսել է ընդունել Beeline կապի ծառայությունների դիմաց վճարումները

Beeline-ը և «Թել-Սել» ընկերությունը տեղեկացնում են, որ վերականգնվել է Beeline կապի ծառայությունների դիմաց վճարումների ընդունումը Telcell վճարային տերմինալներով` առայժմ գործող պայմաններով: Միաժամանակ հայտնում ենք, որ մարտի 1-ից Beeline-ի ծառայությունների համար մինչև 999 դրամ վճարումները կընդունվեն 35 դրամ միջնորդավճարով, 1000 և ավելի դրամ վճարումները՝ առանց միջնորդավճարի: «Beeline-ի յուրաքանչյուր աշխատակից յուրաքանչյուր օր և յուրաքանչյուր ժամ աշխատում է… Read more »

Կեղծ դեղեր են հայտանաբերվել. առողջապահության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարությունը կեղծ դեղեր է հայտնաբերել: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Պուրտոյանը հայտնեց, որ արձանագրվել և փորձաքննության են ուղարկվել Հայաստանում օրինական ներմուծված և գրանցված լինելու առումով կասկած հարուցող մի շարք դեղեր: ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի… Read more »