Daily Archives: Ուրբաթ, Հունվար 13, 2017

Զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու կարգը

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս վերանայել կենսակերպը

Ձնառատ, ցրտաշունչ և մռայլ՝ այսպես կարելի է բնորոշել հատկապես այս ձմեռը: Հետտոնական իրարանցումից հետո մարդիկ փորձում են փոքր-ինչ շունչ քաշել, հանգստանալ, տարվա եղանակն էլ նպաստում է պասիվ կենսակերպին:

Ի՞նչ է արել կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում

Կոռուպցիայի ցուցանիշների բարձր մակարդակը բացասաբար է անդրադառնում երկրում ներդրումային միջավայրի, տնտեսության զարգացման, քաղաքացիների կողմից իրենց իրավունքների իրացման վրա: Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի տեսանկյունից կարևոր նշանակություն ունի կոռուպցիան բացառող կամ նվազեցնող համակարգերի ձևավորումը, պաշտոնատար անձանց բարեվարքությունը, օրինավոր և բարեխիղճ հանրային ծառայողների դասի ձևավորումը:

Վարչապետն ամփոփել է գործունեության 100 օրը

Այսօր  տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում վարչապետն ամփոփել է ՀՀ կառավարության գործունեության 100 օրը և ներկայացրել ըստ ոլորտների ախտորոշված խնդիրները, դրանց լուծման տեսլականը և այդ ուղղությամբ 100 օրում կատարված աշխատանքները: Կից ներկայացվում  է տեղեկատվություն ՀՀ  կառավարության գործունեության 100 օրվա վերաբերյալ: Իրավաբան.net

ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ կլինեն հոսանքազրկումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 16-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`