Daily Archives: Երեքշաբթի, Հունվար 10, 2017

Եթե թաքցրել եք հարկերը, ապա պատրաստ եղեք եռապատիկը վճարել

      «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն`  հարկվող օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում հարկ վճարողներից (հարկային գործակալներից) սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված (հարկային մարմնի կողմից հաշվարկված) հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ… Read more »

Գործարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության «թեժ գիծը»

ՀՀ պաշտպանության նախարարությունում գործարկվել է «Թեժ գիծ» ծառայությունը: Այսուհետ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09.00-ից երեկոյան 18.00-ն 1-28 անվճար հեռախոսահամարով քաղաքացիները կարող են ներկայացնել զինված ուժերին վերաբերող իրենց խնդիրները: Այս մասին հայտնում են նախարարությունից։ Շուտով քաղաքացիները հնարավորություն կունենան նաև ոչ աշխատանքային ժամերին 1-28 հեռախոսահամարին անվճար հեռախոսազանգի միջոցով փոխանցել հաղորդագրություն և հետադարձ կապի համար կոնտակտային տվյալներ: Իրավաբան․net

Պաշտոնավարման ժամկետը կերկարացվի

Կառավարության այս շաբաթվա նիստին ներկայացվելու է նոր որոշման նախագիծ, որը չքննարկվող է։ Կառավարությունը կորոշի գյուղատնտեսության նա­խարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Աշոտի Կիրակոսյանի պաշ­տո­նավարման ժամկետը երկարաձգել չորս տարի ժամկետով` մինչև 2021 թվականի հունվարի 24-ը: Իրավաբան․net

Սկսվել է բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.11.2016 թ. N333Ն որոշմամբ սահմանված՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸկողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների փոփոխության հետ կապված «Գազպրոմ Արմենիա»-ի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերը (ԳԳՄ—ները) սկսել են բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերիկազմման գործընթացը: Հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված նոր սակագները ուժի մեջ են մտել 2017 թվականի հունվարի 1-ից: Մատակարարի… Read more »

Տավուշի մարզպետն արձակուրդում է

Հունվարի 9-ին վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ընդունել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝ 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին տրամադրել 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը՝ 2017 թվականի հունվարի 9-20-ը ներառյալ։ 2…. Read more »

Աշխատակիցների թվի կրճատում՝ վարչապետի որոշմամբ

Հունվարի 9-ին վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ընդունել, որի համաձայն, ՀՀ վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 33.1-րդ կետում «83» թիվը փոխարինվել է «79» թվով: Նշենք, որ 1998 թվականի հիշյալ որոշումից տեղեկանում ենք, որ խոսքը վերաբերում է սպորտի և երիտասարդության… Read more »

Հունվարի 11-ից սկսած կարող եք կատարել վճարումները՝ ծախսած էլէներգիայի դիմաց

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը իր բաժանորդների տեղեկացնում է` 2016թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը, հունվարի 11-ից տեղադրված կլինի ՀՀ բանկային և փոստային  բաժանմունքներում և վճարման այլ կետերում: Ս/թ հունվարի 11-ից սկսած, յոթ օրվա ընթացքում, կարող եք կատարել Ձեր վճարումները ծախսած էլ.էներգիայի դիմաց: Իրավաբան․net