Daily Archives: Ուրբաթ, Հունվար 6, 2017

Ո՞րն է վարչական կարգի բողոքարկման կարգը

Անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում՝ զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը (այսուհետ` ակտ): Այսպես, ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: Վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած` ա) վարչական մարմին. բ) վարչական մարմնի վերադաս վարչական մարմին: Եթե ակտը բողոքարկվել… Read more »

10.5 հազար դոլար՝ քաղաքապետարանի հյուրասիրության համար

Երևանի քաղաքապետարանը նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին պայմանագիր է կնքել «Արիես Քեյթրինգ Սերվիս» ՍՊԸ ընկերության հետ պաշտոնական հյուրասիրության ծառայությունների համար: Գնման փաստաթղթից տեղեկանում ենք, որ հյուրասիրություններ են կազմակերպվել դեկտեմբերի 27-ին և 30-ին՝ համապատասխանաբար 350 և 400 մարդու համար: Ծառայությունները ներառել են՝ սնունդի և սպասքի առաքում, պատվիրված ճաշատեսակների պատրաստում և մատուցում՝ տաք կերակրատեսակներ, ձկան տեսականի, մսի տեսականի,… Read more »

Ի՞նչ անել, երբ չի վճարվում ալիմենտը

Եթե մինչև կապիտալացված միջոցների լրիվ բաշխումը պահանջատերը սահմանված կարգով հրաժարվել է պահանջից, կամ օրենքով սահմանված այլ հիմքերով դադարել է ալիմենտային պարտավորությունը, ապա դեպոզիտ հաշվում մնացած միջոցները վերադարձվում են պարտապանին:

Այս պահին Հայաստանի ամենացուրտ տարածքը Արարատյան դաշտն է․ Գագիկ Սուրենյան

«Հարավ-արևմտյան տաք օդի հոսանքը կարծես թե ուզում է քանդել» Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը, տեսնենք՝ ուժը կպատի՞», – ֆեյսբուքյան իր էջում գրել է  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Ժամը 13:00 դրությամբ Իջևանում և Կապանում՝ +12, Գորիսում, Բագրատաշենում՝ +10, Մարտունիում, Շորժայում, Գավառում՝ 0…-1, Աշոցքում -5, Երևանում և Արարատյան դաշտում՝ -9….-10 աստիճան… Read more »

Երևանյան բնակարաններից մեկում հայտանաբերվել է դի

Հունվարի 6-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 82 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում գտնվող բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ահազանգը վերաբերվում է Միքայելյան փողոցի բնակարաններից մեկին: Փրկարարները բացել են… Read more »

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում հունվարի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Միայն Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Հունվարի 7-11-ին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում՝ մառախուղ և թույլ ձյուն: Իրավաբան․net

Ձմեռ պապին հետաքրքիր կլիներ տեսնել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում, հույս ունեմ, որ գոնե այդ դեպքում բողոքները վարույթ կընդուներ

Իրավաբան.net-ի զրուցակիցն է փաստաբան Լուսինե Վիրաբյանը: – Ինչո՞վ առանձնացավ 2016թ. թվականը, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ: 2016 թվականը ընդհանուր առմամբ հաջող տարի էր բոլոր առումներով: Եթե առանձնացնեմ աշխատանքային ձեռքբերումները՝ ապա հաղթանակներ արձանագրվեցին թե վարչական, թե քաղաքացիական և թե քրեական գործերով: Բնականաբար բացթողումներ եղած կլինեն, չնայած, որ փառք Աստծո այդ բացթողումները մեծ և ճակատագրական… Read more »

Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ենթափողային նռնականետ

Հունվարի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 35 անգամ,  որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ  դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան  350 կրակոց: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ենթափողային նռնականետ (2 արկ): Հայտնում են ԼՂՀ ՊԲ-ից։ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն… Read more »

Անձին բերման չէին ենթարկել՝ պատճառաբանելով, որ թե բակում մեծ շուն կա

Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է փաստաբան Թամարա Բաղդասարյանը:  -Ինչո՞վ առանձնացավ 2016 թվականը,  ի՞ն չ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բաց թողումներ: -Անկեղծ ասած, դժվարանում եմ կոնկրետ առանձնահատկություն նշել, սակայն ձեռքբերումն այն է, որ տարեց տարի միտում կա դատական համակարգը բանիմաց ու համարձակ մասնագետներով համալրելու, ինչպես նաև փաստաբանության դերն ու նշանակությունը հասարակության մեջ բարձրացնելու, բացթողումներ էլ… Read more »