Daily Archives: Հինգշաբթի, Հունվար 5, 2017

Ինչպե՞ս ճիշտ կնքել փոխառության պայմանագիրը

Փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:

Ե՞րբ է ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով

Ամուսնալուծության համար ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատարանը լուծում է ամուսնությունը ամուսինների կողմից ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից ոչ ուշ՝ մեկամսյա ժամկետում:

ՊՆ-ն գնել է 2 հատուկ նշանակության մեքենա

Պաշտպանության նախարարությունը 2016 թվականի դեկտեմբերի 23-ին պայմանագիր է կնքել «Տելիա-Մեդ» ՓԲ ընկերության հետ՝ երկու հատ հատուկ նշանակության (ֆլյուորոգրաֆիկ մեքենա բարձր անցողունակությամբ ավտոմեքենայի բազայի վրա) մեքենայի գնման համար։ Գնման փաստաթղթի համաձայն՝ գնված մեքենաները 2016 թվականի արտադրության են։ Գործարքի գինը կազմել է շուրջ 132 միլիոն դրամ։ Գնման փաստաթղթից տեղեկանում ենք, որ ի սկզբանե այս ընկերության հայտը գնման մրցույթին մասնակցելու… Read more »

Նախագահը մեկնել է կարճատև արձակուրդ

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Սպասվում են կտրուկ տաքացումներ

Օդի ջերմաստիճանը բացառությամբ Արարատյան դաշտի, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռների և Երևանի հունվարի 6-7-ը կբարձրանա 8-10 աստիճանով:

Ուշադրություն. միայն կտակ կազմելը բավարար չէ

Հաճախ թյուր պատկերացում է կազմվում այն մասին, որ կտակի առկայության դեպքում կտակում չնշված ժառանգները ոչ մի դեպքում իրավունք չունեն ժառանգության հավակնել: Սակայն ամենևին էլ այդպես չէ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1194-րդ հոդվածի համաձայն` 1. Պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում: 2…. Read more »

Առաջիկա բուհական քննություններին ընդառաջ` պետք է իմանալ հետևյալը

Միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով քննություններին նախապատրաստվելու համար աշխատողներին տրամադրվում է արձակուրդ` յուրաքանչյուր քննության համար երեք աշխատանքային օր: