Daily Archives: Երեքշաբթի, Հունվար 3, 2017

Որքա՞ն կանխիկ դրամ կարելի է ներմուծել ՀՀ և արտահանել ՀՀ-ից

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հուլիսի 29-ի թիվ 386-Ն որոշման Հավելված 1-ով սահմանված` «Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման» կարգի 2.2 հոդվածի համաձայն`ֆիզիկական և իրավաբանական անձինք (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների և ինկասացիոն կազմակերպությունների) իրավունք ունեն առանց որևէ փաստաթղթի առկայության, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, Հայաստանի Հանրապետությունից արտահանել մինչև 5 միլիոն կանխիկ ՀՀ դրամ և համարժեք կանխիկ… Read more »

Եթե բանկում ունեք հաշիվ, ապա կարևոր է իմանալ հետևյալ ժամկետների մասին

Բանկը պարտավոր է հաճախորդի հաշվին մուտք եղած դրամական միջոցները մուտքագրել ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը բանկ մուտք լինելու հաջորդ օրը, եթե ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ օրենքով կամ բանկային հաշվի պայմանագրով:

2,5 միլիոն դրամ՝ ֆիննախի Ամանորի միջոցառման համար

Ֆինանսների նախարարությունը 2016-ի դեկտեմբերի 28-ին պայմանագիր է կնքել «Սալոն» ՍՊ ընկերության հետ՝ ներկայացուցչական ծառայությունների համար։ Գնման պայմանագրից տեղեկանում ենք, որ ներկայացուցչական ծառայությունը Ամանորի միջոցառում կազմակերպելն է։ Եվ դրա համար վճարվել է շուրջ 2,5 միլիոն դրամ կամ շուրջ 5000 դոլար։ Գնումը կատարվել է պետական բյուջեի միջոցներից։ Աստղիկ Կարապետյան Իրավաբան․net