Yearly Archives: 2017

Ամփոփվեցին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում կատարված մեկ տարվա աշխատանքները

Դեկտեմբերի 29-ին ամփոփվեցին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում վերջին մեկ տարում կատարված աշխատանքները: Նշենք, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող այս ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: Հանդիպմանը ներկա էին ծրագիրն… Read more »

«Ես զգացմունքային մարդ եմ, բայց կոնֆլիկտային չեմ». Կարինե Աճեմյան

Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանը ծնվել է 1962 թվականի հուլիսի 1-ին Երևանում: Ավարտել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը: 1984-1988 թվականներին սովորել է Երևանի  պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի Հր. Ղափլանյանի դերասանական կուրսում: Սովորել է Հայ-բրիտանական բիզնես-դպրոցում, ստացել գործարար-մենեջերի որակավորում: Եղել է «Մետրո» թատրոնի տնօրեն, Շախմատի համահայկական բարեգործական «Նավակ» ֆոնդի «Նավակ-1» Դ/Ձ-ի տնօրեն: 1998թ. աշխատել է Հայխնայբանկում, սկզբում`… Read more »

Իրազեկում՝ հարևանային իրավունքի մասին

Հարևանային համարվող անշարժ գույքի սեփականատերը կամ օրինական տիրապետողը չի կարող արգելել հարևան տարածքից գազի, գոլորշու, հոտի, մրի, ծխի, աղմուկի, ջերմության կամ այլ ազդեցություն, եթե այն չի խոչընդոտում իր անշարժ գույքի օգտագործումը, կամ պայմանավորված է գույքի` տվյալ տարածքին բնորոշ ձևով բնականոն օգտագործմամբ, կամ այդպիսի ազդեցությունն աննշան է։ Այս մասին սահմանում է հարևանային իրավունքի մասին ՀՀ օրենքը:… Read more »

Ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ առկա է մերկասառույց, ուստի բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ… Read more »

Ո՞վ է ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչը

Դավիթ Հակոբյանի նախագահի անձնական լուսանկարիչն է 2010 թվականից: Ծնվել է 1986 թվականի փետրվարի 28-ին Երևանում:  2002 թվականին ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը։ 2002 թվականից զբաղվում է պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ։ 2008 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական լուսանկարչության բաժինը, իսկ 2010 թվականին նույն բուհում ստացել է մագիստրոսի կոչում։ 2007-2010 թվականներին աշխատել է «Արմենպրես», ապա՝ «Պանարմենիան Մեդիա» լրատվական գործակալություններում՝ որպես… Read more »

Ձևակերպեցի «Վարդավառի կանոնադրության նախագիծ», թե ինչ եղավ հետո՝ շատ անսպասելի էր․ Ռուբեն Մելիքյան

Այն կայծակնային արագությամբ տարածվեց, մարդիկ սկսեցին ակտիվորեն և լրջորեն քննարկել կանոնները, քննադատել, նույնիսկ մեղադրել ինձ, լրացումներ առաջարկել, կոնկրետ իրավիճակներում մոդելավորել ու գնահատել կանոնների կիրառության արդարացիությունը:

Իրազեկում՝ հարկադիր գույքային սերվիտուտի վերաբերյալ

Հարկադիր գույքային սերվիտուտ կարող է սահմանվել հարևան կամ այլ հողամասով անցնելու, երթևեկելու, էլեկտրահաղորդման, կապի գծերի կամ խողովակաշարերի անցկացման ու շահագործման, ջրամատակարարման, հողաբարելավման, վերանորոգման, շինարարական աշխատանքներ կատարելու կամ գերակա գույքի սեփականատիրոջ այլ կարիքները բավարարելու համար, որոնք չեն կարող ապահովվել առանց սերվիտուտ սահմանելու, կամ որոնց ապահովումը կապված է անհամաչափ զգալի ծախսերի հետ: Այս մասին սահմանված է ՀՀ… Read more »

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի կենսագրությունը

Դեկտեմբերի 30-ին քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանգրով երկարաձգվել է մեկ տարի ժամկետով՝ մինչև 2019 թվականի հունվարի 8-ը: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը: Աղվան Գառնիկի Հովսեփյանը ծնվել է 1953 թվականի հունվարի 7-ին, Երևանում: 1974 թվականին` Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո, աշխատանքային գործունեությունը սկսել է Կարելական Ինքնավար Հանրապետության… Read more »

Իրազեկում՝ ուրիշի հողում գանձ հայտնաբերելու վերաբերյալ

Գանձը, այսինքն` հողում կամ այլ գույքում թաղված կամ այլ եղանակով թաքցված դրամը կամ արժեքավոր առարկաները, որոնց սեփականատերը չի կարող դրանք հայտնաբերել կամ օրենքի ուժով կորցրել է դրանց նկատմամբ սեփականության իրավունքը, անցնում է գույքի (հողամասի, կառույցի և այլնի), որտեղ թաքցված է եղել գանձը, սեփականատիրոջ և այն հայտնաբերած անձի սեփականությանը` հավասար բաժիններով, եթե այլ բան նախատեսված չէ… Read more »

Իրանում ցույցերի ժամանակ 2 մարդ է զոհվել

Իրանում տեղի ունեցող ցույցերի ժամանակ 2 մարդ է զոհվել, իշխանությունները հաստատել են լուրը: Այս մասին հայտնում է  Press TV-ն: Հիշեցնենք, որ Իրանի Մաշհադում, Ղոմում, Քերմանշահում, Ահվազում, Թեհրանում և այլ քաղաքներում տեղի են ունենում հակակառավարական հզոր ցույցեր։ «Հետաքրքիր է, որ նման իրադարձություններ տեղի են ունենում հենց Մաշհադում և Ղոմում, որոնց բնակչությունն ավելի պահպանողական է, և կրոնական մոլեռանդներն այս… Read more »