Daily Archives: Չորեքշաբթի, Դեկտեմբեր 28, 2016

Կլինեն հոսանքի անջատումներ

10:30-13:30 Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 21, 22, 42, 43, 45, Ավետիսյան փ. 27, 44, 46, 59 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,

Հափշտակվել է ԵՊՀ-ի վճարովի համակարգում սովորող ուսանողների կանխիկ վճարած ուսման վարձերից առանձնապես խոշոր չափերի գումար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևանի պետական համալսարանի  վճարովի համակարգում սովորող ուսանողների կանխիկ վճարած ուսման վարձերից հափշտակություն կատարելու բազմաթիվ դեպքեր։ Քննությամբ  բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հափշտակությունները կատարվել են 2008-2012թթ., որոնց հետևանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 99 մլն դրամի վնաս, պարզվել է հափշտակության… Read more »

Քրեակատարողական հիմնարկներում մեծ ներդրում է անհրաժեշտ դատապարտյալների վերափոխման ծրագիր իրականացնելու համար. Ռուբեն վարդապետ Զարգարյան

Հայր Ռուբենն արդեն վեց տարի է, ինչ հոգևոր ծառայություն է իրականացնում քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ): Նրա առաքելությունը տարածվում է բոլոր ազատազրկվածների վրա, չկան մարդիկ, որոնք միտումնավոր դուրս մնան հոգևորականի ուշադրությունից. «Հիսուս շփվում էր բոլորի հետ, այդ թվում՝ մեղավորների, և իրեն ուղղված մեղադրանքներին ի պատասխան նշում էր, որ առողջները բժշկի կարիք չունեն: Ավելին՝ Հիսուս  նույնիսկ դիպչում էր… Read more »

Վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր, մտքեր փոխանակել մեր երկրում հակակոռուպցիոն քաղաքականության ու այդ ուղղությամբ իրականացվող երկկողմ փոխգործակցության վերաբերյալ: Կարեն Կարապետյանն անդրադարձել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությանը՝ տեղեկացնելով, որ նախատեսվում է ընդլայնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանակը, ինչը կնպաստի նաև… Read more »

Ըստ հաղորդման` ոստիկանները չարաշահել են պաշտոնեական դիրքը

ատուկ քննչականծառայությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձին կաշառք տալու գործով մեղադրվող, ամբաստանյալ Ռուզաննա Բ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ ՀՀ ոստիկանությանԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցներն իրեն պարտադրել են սուտ հաղորդում տալ այն մասին, թե, իբր, 200.000 դրամ կաշառք է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներին: Հայտնում են ՀՔԾի-ից: Նյութերի նախապատրաստման… Read more »

Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղացած առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:  «Վարորդներին հորդորում ենք ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածով երթևեկելուց»,-  հայտնում են ՃՈ-ից: Իրավաբան.net

Սպորտի և երիտասարդության նոր փոխնախարար է նշանակվել

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը նոր նշանակում է կատարել. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գաբրիել Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ»: Իրավաբան.net