Daily Archives: Երկուշաբթի, Դեկտեմբեր 26, 2016

Որո՞նք են վարկային պայմանագրի առանձնահատկությունները

Վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:

Մարզային մեկնաբանը չի կարողանում զսպել հիացմունքը Հենրիխ Մխիթարյանի գոլից

«Ինչպիսի գոլ էր, ինչպիսի գոլ»,- իրենց զարմանքը չեն կարողանում զսպել ռուս մեկնաբանները` ներկայացնելով Անգլիայի Պրեմիեր լիգայում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկրորդ գոլի վերաբերյալ:

Կառավարության նոր որոշմամբ` ՊՈԱԿ-ը լուծարվեց

«Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» և «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպվեցին: Այսօր համապատասխան որոշումները ուժի մեջ մտան:

Կողոպուտ «Կրպակ» սուպերմարկետում. ՔԿ

«Կրպակ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու նկատմամբ և հափշտակվել նրա ձեռքին գտնվող տոպրակը, որի մեջ եղել է առանձնապես խոշոր չափի գումար՝ 7 մլն դրամ։

Արտակարգ ռեժիմով շարունակվող ձնամաքրման աշխատանքները կընթանան նաև առաջիկա գիշերվա ընթացքում

Այսօր ողջ օրվա ընթացքում մայրաքաղաքի կոմունալ ծառայությունները արտակարգ ռեժիմով բոլոր վարչական շրջաններում շարունակել են արագորեն մաքրել անդադար տեղացող ձյունը: Գլխավոր, երկրորդական փողոցների ու բակերի ձնամաքրման աշխատանքները հիմնականում կազմակերպվել են «Սանիթեք» ընկերության մեքենասարքավորումներով, որոնք նաև աղի ու շլաքային ավազի խառնուրդներ են շաղ տալիս: Մայթերի, անցումների ու կանգառասրահների մաքրման գործին ներգրավվել են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների… Read more »

Ուսումնական նյութեր` էլեկտրոնային առողջապահության համակարգից օգտվողների համար

Էլեկտրոնային առողջապահության (e-health) համակարգի ներդրումը ներառված է ՀՀ կառավառության 2017 թվականի գերակա խնդիրների ցանկում: Հայտնում են առողջապահության նախարարությունից։ Համակարգի նպատակն է ապահովել քաղաքացիների՝ բժշկական հաստատություններ այցելությունների գրանցումը, մատուցված բժշկական ծառայությունների, դրանց ֆինանսավորման, դեղերի դուրս գրման, բժշկական գրանցումների, հիվանդության պատմագրերի էլեկտրոնային վարումը: Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը մի կողմից թույլ կտա ավտոմատացնել և դյուրացնել բժշկական հաստատությունների՝ սպասարկող… Read more »

Մեկնարկել են ավարտական քննությունները

Համաձայն  ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված  «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգի և ժամանակացույցի»՝ դեկտեմբերի 26-ին հանրակրթական ավագ և միջնակարգ դպրոցներում տեղի է ունեցել 12-րդ դասարանի աշակերտների «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի գրավոր ավարտական քննությունը: Քննական թեստերը ժամանակին տրամադրվել են դպրոցներին՝ քննությունների կազմակերպման նպատակով: «Հայոց… Read more »

Սպասվում են հոսանքի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 27-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`