Daily Archives: Երեքշաբթի, Դեկտեմբեր 20, 2016

Դեկտեմբերի 20-ին նշվում է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը

Դեկտեմբերի 20-ին նշվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը: Մասնագիտական տոնի առթիվ այսօր Ազգային անվտանգության ծառայությունում հրավիրվել էր հանդիսավոր նիստ, որի սկզբում հնչեց ՀՀ պետական օրհներգը և հանդիսավորությամբ դահլիճ բերվեց ԱԱԾ դրոշը: Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն ընթերցեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը. «ԱԶԳԱՅԻՆ… Read more »

Կարեն Կարապետյանը նոր որոշում ստորագրեց

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի համար ծախսվել է 15 մլն դրամից ավելի գումար: Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման կայքից: Վարչապետի նոր որոշման մեջ ասվում է. «Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ… Read more »

Եվրոն շարունակվում է արժեզրկվել

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ ըստ դեկտեմբերի 20-ի տվյալների՝ ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը կազմում է 481.6, այն նվազել է 1.08 դրամով, եվրոյի փոխարժեքը նվազել է 4.30 դրամով՝ դառնալով՝ 500.05 դրամ, ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով, դառնալով՝ 7.81 դրամ: Իրավաբան.net  

Սերժ Սարգսյանի կարգադրություններով ստեղծվել են աշխատանքային խմբեր

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա կարգադրությամբ ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նախագահի մեկ այլ կարգադրությամբ ստեղծվել է հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ: Վերոնշյալ աշխատանքային խմբերին հանձնարարվել… Read more »

Նախագահն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Այն նպատակաուղղված է Հայաստանում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման համակարգի առավել կատարելագործմանը, ռադիոակտիվ նյութերի հետ գործունեություն իրականացնող սուբյեկտների, ինչպես նաև պետական կառավարման և

Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայից կազմակերպված խմբով հափշտակության գործով որպես մեղադրյալներ ներգրավվել են 20, այդ թվում՝ պաշտոնատար անձինք

Պայմանավորվածության համաձայն՝ հիշյալ ժամանակահատվածում ֆաբրիկայից շարունակաբար հափշտակված ոսկու պարունակությամբ խտացված հանքանյութը բաշխվել է խմբի անդամների, այդ թվում`