Daily Archives: Շաբաթ, Դեկտեմբեր 17, 2016

Իրազեկում ամանորյա տոներին ընդառաջ

Անհրաժեշտ է ընդունել ի գիտություն, որ մինչև 35 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիները իրենց հետ պետք է ունենան զինվորական գրքույկ կամ զինհաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ:

5 տարի անց բուժծառայությունները կլինեն լիովին անվճար. նախարարը ներկայացնում է ծրագիրը

Առողջապահության ոլորտում ստվերային շրջանառությունը 120 միլիարդ դրամ է, ոչ սպիտակ դաշտում կատարվողը՝ 85 միլիարդ: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին խոսում է անկաշկանդորեն. դրանք առկա են, հայտնի է՝ որտեղ, և դրանց չեզոքացնելու ուղղությամբ քայլեր կատարվում են: Իրավաբան.net -ի «Զրույց գործադիր իշխանության անդամների հետ» շարքի զրուցակիցը Լևոն Ալթունյանն է: –Պարոն Ալթունյան, խնդրում եմ ներկայացրեք… Read more »

ՄԻՊ աշխատակազմը նոր ավտոմեքենա է գնել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նոր ավտոմեքենա է գնել: Դեկտեմբերի 7-ին պայմանագիր է կնքվել «Տոյոտա-Երևան» ընկերության հետ՝ 2016 թվականի, բոլորվին նոր, սև գույնի, սեդան թափքով, 2.5 լիտր շարժիչի ծավալով  Toyota Camry-ի ձեռքբերման համար: Տեխնիկական բնութագիրն այսպիսին է. «Չշահագործված, թողարկման տարեթիվը 2016թ, առավելագույն վազքը չի կարող գերազանցել 1000կմ, թափքի տեսակը` սեդան, գույնը՝ սև մետալիկ, երկարությունը` 4825մմ, լայնությունը`… Read more »

Հայաստանում սպասվում է -35 աստիճան ցուրտ. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարույթունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումները, ըստ որի՝ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-19-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Դեկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Իրավաբան.net

Դժվարանցանելի են մի քանի միջհամայնքային ճանապարհներ

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Սարավան-«Զանգեր», Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային և Գյումրի-Ամասիա, Գյումրի-Բավրա, Արթիկ-Նոր Շեն գյուղ ավտոճանապարհները:

Հրդեհ Երևանում

Դեկտեմբերի 17-ին, ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում` ավտոտնակից ծուխ է նկատվում: