Daily Archives: Ուրբաթ, Դեկտեմբեր 16, 2016

Ինչպե՞ս է կատարվում աշխատանքի վարձատրությունը հանգստյան և ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին

Աշխատանքի ժամանակացույցով օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով:

Իշխան Բարսեղյանի դատական նիստը նախագահող դատավորը չի ընդունել պաշտպանների փաստարկները

Կարեն Բիշարյանի՝ որպես պատշաճ մեղարդող հանդես գալու հանգամանքը վիճարկելու վերաբերյալ տեղեկացնում ենք, որ նախագահող դատավորի կողմից չեն ընդունվել պաշտպանների փաստարկները: Այդուհանդերձ, նկատի ունենալով հարցի հանրային հնչեղությունը, հարկ ենք համարում պարզաբանել.

Մեղրիում 54-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում

Դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում դատաբժշկի կողմից դիակի վրա հայտնաբերվել են մահվան հետ պատճառական կապ չունեցող վնասվածքներ` ձախ ուսահոդի հոդախախտի, ձախից 3-րդ, 4-րդ, 5-րդ, կողերի և ձախ ազդրոսկրի միջին երրորդականի փակ կոտրվածքների ձևով:

Վարդենիսի քաղաքապետի նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրանք առաջադրվեց

իճաբանել քաղաքապետի հետ՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, քաշքշել և մի քանի անգամ հարվածել նրան։ Քաղաքացին հեռացել է քաղաքապետարանից՝ այլ աշխատակիցների միջամտության արդյունքում։

Պայթեցնելու միջոցով վնասվել է Վանաձորի «Վիպ Մարկետ» խանութի գույքը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու պայթեցնելու միջոցով Վանաձոր քաղաքում գործող «Վիպ Մարկետ» խանութի գույքը վնասելու հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին` ժամը 24:00–ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, պայթուցիչով պայթեցնելու միջոցով, վնասել է Վանաձոր քաղաքի Աղայան 73/1-1 հասցեում գործող «Վիպ Մարկետ» խանութի ապակիները,… Read more »

Հրդեհ «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում

Դեկտեմբերի 16-ին, ժամը 14.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում՝ մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.38-ին, մարվել՝ 14.45-ին: Ամբողջությամբ այրվել է ՀԿԵ «Երևան» կայարանի կառամատույցի չշահագործվող 4-րդ պահակակետը՝ գույքով (մոտ 12 քմ): Իրավաբան.net

Հասարակական կազմակերպությունների մասին նոր օրենքն ընդունվեց

Բացի այդ, նոր կարգավորումների համաձայն, եթե ՀԿ-ն փոխում է իր գտնվելու վայրը, ապա նախկինի պես ստիպված չի լինելու կանոնադրություն փոխել, այլ պարզապես իրազեկելու է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը: Նախատեսվում է, որ ՀԿ-ները բացի անդամներից կունենան նաև շահառուներ:

Նարեկ Գրիգորյանը՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել, ըստ որի. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Նարեկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ»։ Իրավաբան.net

Ավտոճանապարհների իրավիճակն այս պահին

Փակ են Գյումրի-Վանաձոր (միակողմանի), Բերդ-Ճամբարակ, Զարինջա-Ցամաքասար, Մաստարա-Ծաղկասար, Ապարանի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Գողությունը բացահայտվեց

Նունե Ն.-ն և հայտնել, որ թիվ 46 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը՝ 300.000 դրամով և անձնագրերով: