Daily Archives: Հինգշաբթի, Դեկտեմբեր 15, 2016

ՀԷՑ-ը զգուշացնում է հոսանքազրկումների մասին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 16-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-17:00 Դավիթաշեն 2, 6, 7, 8 փողոցները, Դավիթաշեն 4-րդ թաղամասի 32 շենքը, Օրբելի փ. 8 շենքը և հարակից հանրային բաժանորդները, Նուբարաշեն 1-ին փ. 1-21; 3-րդ փ. 2-41; 4-րդ փ. 1-9; 13-րդ… Read more »

Նոր ծրագիր, որը կզարգացնի բիզնես ոլորտի ազդարարների ինստիտուտը

Այսօր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ համատեղ կոնսորցիումի (Կոնսորցիումի ղեկավարումը իրականացնող գործընկեր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն) հետ կնքեց «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» դրամաշնորհային ծրագրի պայմանագիրը:

Կտրուկ նվազել է եվրոյի փոխարժեքը

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ ըստ դեկտեմբերի 15-ի տվայլների ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը կազմում է 485.00, այն նվազել է 0.35 դրամով, եվրոյի փոխարժեքը նվազել է 6.58 դրամով՝ դառնալով՝ 509.20 դրամ, ռուբլու փոխարժեքը նվազել է 0.10 դրամով, դառնալով՝ 7.88 դրամ: Իրավաբան.net  

Ավարտվել է սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 5 անձի

Դիտողության շուրջ վիճաբանությունն ավելի ուշ վերածվել է ծեծկռտուքի՝ մի շարք այլ զինծառայողների մասնակցությամբ, որի ժամանակ էլ ձեռքերով և ոստքերով տարբեր հարվածներ են հասցվել Հակոբ Գևորգյանի մարմնի տարբեր մասերին, ապա նաև՝ դանակով՝ նրա կրծքավանդակի ձախ հատվածին։

ՊԵԿ-ն ամրագրել է 29 հարկատուի օրինապահ վարքը

Պետական եկամուտների կոմիտեի` տարեսկզբից մինչև դեկտեմբերի 5-ը իրականացրած պետբյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների արդյունքում 29 հարկ վճարողի մոտ իրավախախտումներ չեն հայտնաբերվել և լրացուցիչ հարկային պարտավորություններ չեն առաջադրվել: Այս մասին Իրավաբան.net–ին են հայտնում ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Իսկ ևս 8 հարկատուի մոտ կատարված ստուգման արդյունքում ոչ միայն չեն առաջադրվել վճարման ենթակա լրացուցիչ գումարներ,… Read more »

Ավարտվել է հարկային տեսուչի կողմից լիազորությունները չարաշահելու և առևտրային գաղտնիքը ապօրինի հրապարակելու գործով նախաքննությունը

Հիշյալ հանցավոր գործողությունների արդյունքում «Վայբեր» հեռահաղորդակցության համակարգում հասանելի են դարձել բեռնափոխադրումների կազմակերպմամբ զբաղվող «Սպեկտրում Կարգո Սերվիս» ՍՊ ընկերությանը վերաբերող առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները: