Daily Archives: Չորեքշաբթի, Դեկտեմբեր 14, 2016

Որո՞նք են ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու իրավական հետևանքները

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Ցիկլոնը սկսել է թուլանալ. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ցիկլոնը սկսել է թուլանալ, ըստ նրա` կթուլանա նաև բուքը: Նա նաև լուսանկար է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև. Իրավաբան.net

Նոր փոփոխություններ են սպասվում ՀՀ քաղաքացիության մասին օրենքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը վաղն ԱԺ նիստի ժամանակ կդրվի քննարկման: Օրենսդրական բացերը կարգավորելու նպատակով օրինագծում նախատեսվել են մի քանի փոփոխություններ և լրացումներ, որոնցից մեկն այն է, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաներին օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում է ՀՀ քաղաքացու անձնագիր, ինչն էլ նրա համար օտարերկրյա պետությունում… Read more »

Վերջին հրաժեշտը նախարար Արմեն Երիցյանին

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված)։ Վերջին հրաժեշտի արարողությունը՝ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:30-12:45-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախի գերեզմանատուն)։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվության բաժինը: Հիշեցնենք, որ նախարարը մահացել էր դեկտեմբերի 13-ին՝ երկատև ծանր հիվանդության հետևանքով: Իրավաբան.net

«Փարոս» ծրագրում ընդգրկելու համար երեք անչափահաս երեխաների մորից շորթմամբ կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել

«Փարոս» ծրագրում ընդգրկելու համար կաշառք է պահանջել։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նա կնոջից պահանջել է իրեն տալ սոցիալական նպաստի մեկ ամսվա գումարը՝ սպառնալով, որ հակառակ պարագայում չի ընդգրկվի «Փարոս» ծրագրում:

Ձյուն և բուք ավտոճանապարհներին. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Դիլիջանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Ջաջուռ-Լուսաղբյուր, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Գյումրի, Բերդ-Ճամբարակ, Մաստարա-Լանջիկ, Ալագյազ-Ծիլքար, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջանների, Կոտայքի մարզի գրեթե բոլոր ավտոճանապարհները: Սարավան-«Զանգեր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում, Վայոց ձորի… Read more »

Այս պահին փակ է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղացող առատ ձյան և տեսանելիության բացակայության պատճառով այս պահին փակ է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը: Վարորդներին խնդրում ենք ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածով երթևեկելուց: Բացի այդ, հաղորդվում է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհը՝ մինչև Դիլիջանի թունելի սկիզբ նույնպես դարձել է դժվարանցանելի և դադարեցված է երթևեկությունը բեռնատար ավտոմեքենաների համար: Իրավաբան.net

ԱԻ նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հայկարամ Մխիթարյանը

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի վրա»։ Իրավաբան.net