Daily Archives: Կիրակի, Դեկտեմբեր 11, 2016

Երբ կդադարեցվի գազամատակարարումը, եթե վճարումներ չեք կատարել

Բնակիչ-բաժանորդը, համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի № 95-Ն որոշման 8.3-րդ կետի, իրեն մատակարարված գազի համար պարտավոր է վճարել նախորդ հաշվարկային ամսում բնակիչ-բաժանորդներին մատակարարված գազի քանակի և արժեքի մասին տեղեկատվության հրապարակումից հետո 7 օրվա ընթացքում: Վճարը չմուծելու դեպքում մատակարարը դադարեցնում է տվյալ բնակչի գազամատակարարումը:

Նախագահը նոր պարգևատրումներ է կատարել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և ՊՆ նախարար Լևոն Մնացականյանի հետ մասնակցել է ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և հայրենանվեր գործունեության համար ԼՂՀ պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների թանկարժեք նվերներով խրախուսելու՝ ավտոմեքենաներով պարգևատրելու հանդիսավոր արարողությանը: Իրավաբան.net

Հրդեհ Բաղրամյան պողոտայում

Այրվել է օդորակիչ, գիպսակարտոնե կոնստրուկցիա՝ 2 քմ և կոշիկներ. 1994 թ. ծնված Ռ. Պ.-ը ծխահարման նախանշաններով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փաստաբանը դատարանում հաղթեց ՃՈ-ին

Վարորդ Երվանդ Ֆրանգուլյանը 07.09.2016 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՃՈ-ի և խնդրել անվավել ճանաչել տուգանքի մասին որոշումը: Հայցվորի ներկայացուցիչը դատարանում եղել է փաստաբան Գևորգ Սլոյանը: Հայցվորը դատական նիստի ժամանակ հայտնել է, որ վիճարկվող որոշմամբ Երվանդ Ֆրանգուլյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության 5000 ՀՀ դրամի չափով։ Ըստ ՃՈ-ի վարորդը Երևան, Մարգարյան/Բաշինջաղյան խաչմերուկի հատվածում չի… Read more »

ԼՂՀ ՊԲ-ն ձեռնարկել է երկու հակազդիչ քայլ

Ի պատասխան հակառակորդի սադրիչ գործողությունների, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները Մարտունու ուղղությամբ ձեռնարկել են ընդամենը երկու հակազդիչ քայլ եւ շփման գոտու ամբողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Ուժի մեջ են մտել կառավարության նոր որոշումները

Ուժի մեջ են մտել կառավարության նոր որոշումներ, որոնք ներկայացնում ենք ստորև` ՈՒժի մեջ է մտել ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 474-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՀՀ կառավարություն,   10.11.2016,   N 1160-Ն) որոշում. համապատասխան խմբագրությունը տես   ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՀՀ կառավարություն,  29.04.2010,   N 474-Ն) որոշում. ՈՒժի մեջ է մտել ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1244-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ… Read more »

Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 11-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ: