Daily Archives: Շաբաթ, Դեկտեմբեր 10, 2016

Ո՞րքան կտուգանվի վարորդը արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն` երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով (1500 դրամ):

Անցնող տարին ևս արդյունավետ էր․ առողջապահության նախարարություն

2016 թվականին ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկն աշխատանքներն իրականացրել է հիմնականում երկու ուղղությամբ՝ հիվանդանոցային համակարգի արդիականացման և առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային ծրագրի:  Այս մասին հատնում են առողջապահության նախարարությունից։ ՀՀ Նախագահի՝ տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը համահունչ մարզային հիվանդանոցային համակարգի արդիականացման ծրագրի շրջանակում տարեսկզբին շահագործման է հանձնվել… Read more »

Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ ուղևոր է մահացել

Այս գիշեր Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Մինվոդի քաղաքում` ուղևորներից մեկի վատ ինքնազգացողության պատճառով: Ցավոք, վայրէջքից հետո էլ հնարավոր չի եղել փրկել մոտ 60 տարեկան տղամարդու կյանքը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։ «Գիշերը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադրված վայրեջք է կատարել Մինվոդ քաղաքում, որովհետև ուղևորներից մեկը վատացել էր։ Ցավոք սրտի… Read more »

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ: 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 10-11-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Երևանում՝… Read more »

Լարսի ճանապարհին բեռնատարները օրերով խցանման մեջ կանգնած են

Ֆեյսբուքյան օգտատեր Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ գրառում էր կատարել, որ 10 տոննա բանան են ներկրելու Հայաստան։ Բանն արդեն իսկ գնվել է և բեռնատարներով բերվում է Հայաստան։ Իսկ այսօր մեկ այլ գրառում է կատարել՝ անդրադառնալով այս հարցին․ «Ընկերներ, քանի որ հաճախ հարցնում են, թե ինչ եղավ բանանը, ասեմ: Արդեն 7 օր է, մեքենան… Read more »

30-ամյա վարորդը մահացել է

Ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 4.50-ին, Երևանի Հալաբյան փողոցից «Հրազդանի կիրճ» տանող ճանապարհին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել էր, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ մահացած տղամարդը 1986 թ. ծնված Արամայիս Կարապետյանն էր: Կատարվում… Read more »

Խոշոր չափերի վնաս է հասցվել բնությանը

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից դեկտեմբերի 5-9-ը ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 630 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել 9.88 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունը,… Read more »

Հայաստանը կարող է հպարտանալ իր ակտիվ քաղաքացիական հասարակությամբ, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում. ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ներկայացրել է իր նկատառումները՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ․ «1948թ. այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրը՝ շրջադարձային փաստաթուղթ, որտեղ առաջին անգամ առանձնացվեցին մարդու հիմնարար իրավունքները, որոնք պետք է պաշտպանվեն բոլոր երկրներում, բոլոր պետությունների կողմից: Չնայած հռչակագրի ստորագրմանը հաջորդած 68 տարիների ընթացքում արձանագրված հսկայական առաջընթացին,… Read more »

Ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածում

ԼՂՀ պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է Հետևելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող օպերատիվ իրադրության վերաբերյալ, պարբերաբար տարածվող հաղորդագրություններին, համոզմունք է ստեղծվում, որ այդ երկրի տեղեկատվական համակարգն, իր սովորության համաձայն, գործում է ոչ թե իրականության, այլ երևակայության դաշտում: Հերթական ապացույցը նույն այդ համակարգի կողմից… Read more »

Կարեն Կարապետյանի որոշմամբ արձակուրդ են մեկնել

Դեկտեմբերի 9-ին վարչապետ Կարեն Կարապետյանը որոշումներ է ընդունել, որոնց համաձայն․ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին տրամադրվել է 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը` 2016 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2017 թվականի հունվարի 17-ը ներառյալ: ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին տրամադրվել է 2015-2016 թվականների աշխատանքային… Read more »